Ջեֆ Բեզոսը հանրահայտ Amazon-ի հիմնադիրն ու աշխարհի ամենահարուստ մարդն է: Այնուամենայնիվ, նրա հիմնական երազանքը կապված է Blue Origin ավելի քիչ հայտնի ընկերության հետ: 2018 թվականի ապրիլին նա հայտարարեց, որ իր մասնավոր տիեզերական ընկերությանը հատկացնելու է 1 մլրդ դոլար: Հենց այդ ժամանակ նա հայտարարեց, որ Blue Origin-ն իր ամենակարևոր նպատակներից է:
Այս տարվա փետրվարին Նյու Յորքի Yale Club-ում տեղի ունեցած մասնավոր միջոցառման ժամանակ Բեզոսը կրկին խոսեց իր՝ մարդկության ապագան փոխելու ծրագրերի մասին:
Ի՞նչ կպատահի Տիեզերքի հետ, երբ մարդկանց մեծամասնությունը տեղափոխվի տիեզերական գաղութներ: Բեզոսը կարծում է, որ ծանր արդյունաբերությունը և հանքարդյունաբերությունն արևային համակարգում կտեղափոխվեն մեկ այլ վայր: Այս մասին նա հայտարարել է Space News-ին տված հարցազրույցում:
«Արդյունքում՝ մեր մոլորակը պետք է վերածվի բացառապես բնակելի գոտու և թեթև արդյունաբերության բազայի: Երկիրն արևային համակարգի մարգարիտ է: Ինչո՞ւ պետք է ծանր արդյունաբերությամբ զբաղվենք այստեղ: Դա անհեթեթություն է»,- ասում է Բեզոսը:
Աշխարհի ամենահարուստ մարդն իր հարցազրույցներում անդրադառնում է նաև ֆիզիկոս Ջերարդ Օ’Նիլի աշխատանքին, որն առաջ է քաշում տիեզերական բնակավայրի ստեղծումը՝ գլանի ձևով: Նրա տիեզերական կայանի նախագիծը բաղկացած է երկու փոխկապակցված գլաններից`պտտվող հակառակ ուղղություններով, ութ կիլոմետր տրամագծով և 32 կմ երկարությամբ: Պտտվելու ընթացքում նրանք իրենց ներքին մակերեսի վրա ստեղծում են արհեստական գրավիտացիա: Նմանատիպ տիեզերական գաղութները ցուցադրվել են հայտնի գիտական ֆիլմերում, այդ թվում՝ Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելլար» (Interstellar) ֆիլմում:
Մոլորակների միջև շարժվելու համար անհրաժեշտ էներգիայի ժամանակը և քանակը շատ մեծ է: Սակայն հսկա տիեզերական գաղութների առկայության դեպքում ճանապարհորդությունն էներգետիկ տեսանկյունից թանկարժեք չի լինի: Մարդիկ, անհրաժեշտության դեպքում, կկարողանան այցելել Երկիր:
Բացի այդ, Բեզոսը մտածում է այն մասին, թե ինչու է մարդկությունն այդքան ոգևորված ուզում «շարժվել» մեկ այլ մոլորակ: Նրա կարծիքով՝ սա այնքան էլ տեղին չէ, քանի որ Երկիրն արեգակնային համակարգի ամենաիդեալական տեղն է:
«Իմ պատասխանը մի փոքր տարբերվում է այն պատասխանից, որը, կարծում եմ, դուք ավելի հաճախ եք լսում: Միտքն այն մասին, որ կա մեկ այլ տեսակի պլան Բ, ինձ այնքան էլ չի մոտիվացնում: Մենք ուղարկեցինք ռոբոտացված զոնդեր արեգակնային համակարգի բոլոր մոլորակների վրա, և մեր մոլորակը լավագույնն է: Իսկ իմ ընկերներին, ովքեր ցանկանում են տեղափոխվել Մարս, ես սովորաբար ասում եմ, որ նրանք ինձ լավություն կանեն, եթե կարողանան գոնե մեկ տարի ապրել Էվերեստի բարձունքին, քանի որ այնտեղ պայմանները դրախտային են՝ համեմատած Մարսի հետ»,- ասել է միլիարդատերը:
Բացի այդ, ըստ Բեզոսի, կոմերցիոն տիեզերական թռիչքները դեռևս շատ թանկ են, քանի որ գերակայությունը տրվում է հուսալիությանն ու անվտանգությանը, ինչը ստիպում է արդյունաբերությանը պահպանել պահպանողական մեկնարկային համակարգեր: Մարդկությունը պետք է ավելի շատ պրակտիկա ունենա՝ ապացուցելու համար բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի արժեքն ու անվտանգությունը:
Հաճախակի օգտագործվող տիեզերական սարքավորումները կարող են ունենալ միայն 2 տասնյակ թռիչք տարվա ընթացքում՝ տեղափոխելով օգտակար իրեր ուղեծիր: Այս տեմպերով հաջողության հասնելը բարդ է: Ըստ Բեզոսի՝ վիրաբուժական միջամտության դեպքում պետք է հասկանալ, որ բժիշկը կարող է անել վիրահատությունը շաբաթը 5 անգամ: Իսկ այսօր ավիացիան այսքան անվտանգ է, քանի որ օդաչուները հաճախակի են իրացնում թռիչքներ:
Այժմ Բեզոսը և նրա թիմը Blue Origin ընկերության տիեզերական ընկերությունում աշխատում են, որպեսզի մարդկությանը հնարավորություն տան ավելի մանրամասն ուսումնասիրել տիեզերական տարածությունը:
Blue Origin ընկերության հավակնոտ ծրագրերի շարքում է, օրինակ, 2023 թվականին Լուսնի վրա ռոբոտային բեռնատար տիեզերանավի տեղադրումը:
Այնուամենայնիվ, Բեզոսն ընդգծում է, որ Երկիրը չափազանց գեղեցիկ վայր է այն թողնելու համար, և, հետևաբար՝ հազարավոր մարդիկ հազիվ թե ցանկանան հեռանալ իրենց հարազատ մոլարակից:
Սիրարփի Աղաբաբյան