Տղամարդ գորգագործը Հայաստանից. chai-khana.org (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տղամարդ գորգագործը Հայաստանից. chai-khana.org

Երբ Սամվել Միքայելյանը դեռ փոքր տղա էր, կարող էր ժամերով հետևել հարևան Մարգո տատի մատների շարժումներին, որոնք սահում էին դազգահի վրայով՝ հյուսելով գորգի հանգույցները։ Այդ ժամանակվանից նա որոշեց դառնալ գորգագործ` անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում գորգագործությունը համարվում է կանացի գործ։

Այսօր արդեն 53 տարեկան Սամվելը հավատարիմ է իր երազանքին։ Նա Հայաստանի այն քիչ գորգագործ տղամարդկանցից է, ում համար այս արհեստը սեռ չի ճանաչում։

Սամվելն իր գորգերը գործում է երկու համագյուղացիների՝ Սրբուհի Մարտիրոսյանի և Մարթա Գասպարյանի հետ նույն դազգահի վրա` Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սասունիկ գյուղի մշակույթի տանը։ Սամվելի ընտանիքն այս գյուղ է տեղափոխվել Խորհրդային Ադրբեջանից դեռևս 1970-ականներին և մինչ օրս այնտեղ է ապրում։ Սամվելի տատը նույնպես գորգագործ է եղել, չնայած տատի գործած ոչ մի գորգ չի հասել նրան։

chai-khana.org