ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասի արագ ասեմ, քանի չեմ մոռացել։ Ուրեմն հայկական ֆուտբոլային կյանքն այս տարի շատ ակտիվ է լինելու ու ոչ միայն շնորհիվ այն բանի, որ օրերը տաքանալու հետ մեկտեղ մեկնարկում են ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման շինարարական աշխատանքներ մարզերում, կամ որ ամռանը Երևանը դառնում է ֆուտբոլային Եվրոպայի մայրաքաղաքը, քանզի այստեղ անցկացվելու են Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը, այլ լուրջ համալրումներ են սպասվում ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբում ու ամենակարևորն այն է, որ թիմերի մեծ մասը ներկայացնում են մարզերը: Սա իսկապես լրջագույն ձեռքբերում է՝ մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու գործում: Երևանից դուրս բոլոր մարզերում ծնողները պետք է հնարավորություն ունենան իրենց երեխաներին տանել մարզադաշտ:
Թերևս սրա շնորհիվ է, որ շատ լուրջ ընկերություններ արդեն իսկ բանակցում են ֆեդերացիայի հետ՝ հայկական ֆուտբոլի գլխավոր հովանավորը կամ գործընկերը դառնալու բարձր տիտղոսն ունենալու համար: Ամեն բան լավ է լինելու, առավել մանրամասն կտեղեկացնենք շուտով»։
Զոհրապ Եգանյանի էջից: