Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը սոցկայքի իր էջում գրել է.
«Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը և դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում:
Այնուամենայնիվ, կողմերին կրկին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները և ներհամայնքային խնդիրները փորձել կարգավորել օրենքի շրջանակներում»: