Սկսել 5 կաթիլից…
Քաղցկեղային ուռուցքների բուժման մեջ կարևորագույն դեր է խաղում որակյալ օգնող թերապիան: Ցավոք, ոչ բոլոր բժիշկներն են հասկանում լրացուցիչ պրեպարատների անհրաժեշտությունը, որոնք օգնում են գլուխ հանել հետվիրահատական բարդությունների հետևանքներից, քիմիաթերապիայից, այլ բարդություններից և հենց իրենից` հիվանդությունից:
Դրա համար էլ հիվանդները հաճախ փրկություն են փնտրում բուժման այլընտրանքային մեթոդների մեջ՝ նույնիսկ ամենատխուր կանխատեսումների դեպքում: Ամոքման ամենահանրաճանաչ տեսակներից մեկը դարձավ դեռևս ստալինյան ժամանակներում Ա.Վ. Դորոգովի կողմից ստեղծված АСД պրեպարատը:
Դորոգովի խթանիչը:
Ասում են, թե պատերազմից հետո գիտնականները ստիպված եղան ստեղծել դեղամիջոց, որն ատոմային պատերազմի դեպքում մարդկանց ու կենդանիներին կպաշտպաներ քիմիական նյութերի ու ռադիացիայի ազդեցությունից:
1946թ. բոլոր հիվանդություններից դեղամիջոց փնտրելու խիստ գաղտնի գիտական հետազոտությունների արդյունքում պրոֆեսոր Դորոգովը ստացավ հակասեպտիկ, խթանող ու ամոքող հատկություններ ունեցող պրեպարատ:
Որպես անվճար ու մատչելի հումք` գիտնականն օգտագործում էր գորտերին: Եփելով նրանց մի քանի ժամ` նա կիրառեց հինավուրց ալքիմիկոսների հնարքը` ինքնաշեն օղի թորելու սարքի նման մի սարք:
Հետագայում Դորոգովն այն փոխարինեց միսկոմբինատների թափոններով: Այդ նյութն անվանեցին Դորոգովի հակասեպտիկ-խթանիչ կամ АСД:
Կենդանիների վրա կատարված փորձարկումները ցուցադրեցին տարատեսակ սնկերի բուժման տարատեսակ արդյունավետ տեսակ, մաշկային մակաբույծներից ազատում: Պրեպարատն օգնում էր էկզեմայի, բշտիկային ցանի, դերմատիտի, տրոֆիկ խոցի, նեյրոդերմիտի ու փսորիազի դեպքում: АСД-ն բարելավեց օրգանիզմի հարմարվողական ու պաշտպանական հատկությունները, բարձրացնում էր իմունային, էնդոկրին ու նյարդային համակարգերի ակտիվությունը:
Հայտնագործությունը գաղտնի էր պահվում, դրանից օգտվում էին միայն բարձրագույն պետական պաշտոնյաները: Օրինակ, հենց իր` Լ.Պ. Բերիայի մորը բուժեցին արգանդի քաղցկեղի բարձիթողի ձևից:
Պնդում են, որ Ստալինի մահից և Բերիայի գնդակահարությունից հետո հայտնագործողին մեղադրեցին անօրինական բժշկական գործունեության մեջ: Իսկ 1957թ. Դորոգովն ընդհանրապես շուտափույթ մահացավ: АСД-ի նկատմամբ հետաքրքրությունն արագ մարեց, և պրեպարատը սկսեց կիրառվել միայն անասնաբուժության մեջ:
Չնայած իր գաղտնի անցյալին` АСД-ն արդեն վաղուց պաշտոնապես վաճառվում է անասնաբուժական դեղատներում: Ներկայումս այն կարելի է գտնել 2 վիճակներով` ներքին ընդունման համար օգտագործվում է միայն АСД-2 ֆրակցիան, արտաքին կիրառման համար` АСД-3-ը:
Կենդանիների դիերից ստացված այս դեղամիջոցն իրենից ներկայացնում է կտրուկ վանող հոտով յուղային հեղուկ, որը հիշեցնում էր վառված ոսկորների, հոտած, քայքայված դիերի բույր: Մի անգամ այս հրաշք-էլիքսիրի բույրը շնչելով` դու նրան կճանաչես հազարների միջից:
Թեպետև դեղամիջոցը նախատեսված է անասնաբուժական նպատակներով, շատերն այն գնում են սեփական օգտագործման համար: Նրանց չի կանգնեցնում անգամ սարսափելի բույրի խնդիրը:
Ինքը` Դորոգովը, մշակել է АСД-2 պրեպարատի ընդունման մեթոդիկան:
Օգտագործման եղանակը:
- Այս միջոցից 5 կաթիլ ավելացրեք մեկ բաժակ մուգ թեյի կամ եռացրած-սառեցրած ջրի մեջ:
- Խմել քաղցած փորին՝ ուտելուց կես ժամ առաջ, օրական 2 անգամ:
- Յուրաքանչյուր հաջորդ օրը մեկով ավելացնել ընդունվող կաթիլների քանակը:
- Պետք է խմել 5 օր, ապա 3 օր ընդմիջում անել: Եվ այսպես` հերթագայել մինչև լրիվ առողջացում:
Որպեսզի դեղամիջոցի բույրը սրտխառնուք չառաջացնի, АСД-ն ոչ մի դեպքում չի կարելի բացել: Այն պետք է քաշել ներարկիչով ու լցնել ջրով լի բաժակի մեջ: Դեղամիջոցի շփումն օդի հետ անթույլատրելի է:
Այս դեղամիջոցին որոշակի հատկություններ են վերագրում: АСД-ի երկրպագուները խորհուրդ են տալիս այն կիրառել տարբեր դեպքերում` սկսած մրսածությունից, վերջացրած` վերջին աստիճաններում գտնվող ուռուցքաբանական հիվանդություններով:
Համաձայնեք, որ զարմանալի է, թե ինչու է միևնույն դեղամիջոցը տարբեր հիվանդությունները բուժող համարվում: Որքան էլ տարօրինակ է, մաշկային հիվանդություններն այս պրեպարատի արտաքին կիրառության դեպքում իսկապես բավականին հաջող բուժվում են: Բայց, ցավոք, օնկոլոգիան АСД-ով բուժած մարդկանց դրական արձագանքները դեռ գտնել չի հաջողվում:
Որևէ տվյալ չկա նաև այս պրեպարատի հակացուցումների, կողմնակի էֆեկտների ու արդյունավետության մասին: Պաշտոնական բժշկական պրակտիկան թույլ չի տալիս մարդուն АСД-ն օգտագործել: АСД կիրառող մարդիկ դա գաղտնի են անում:
Ինչպես տեսնում եք, սա վիճելի դեղամիջոց է: Խնդիրն այն է, որ քաղցկեղից ու մնացած բոլոր հիվանդությունների բուժման միասնական դեղամիջոց գոյություն չունի: Մինչ բուժում ես մի օրգանը, տուժում է մյուսը: Բայց երբ դա մարդու վերջին հնարավորությունն է, հասկանալի է, որ նա պատրաստ է գնալ ամեն ինչի:
Խմբագրության կողմից. Որևէ բաղադրատոմս կամ դեղամիջոց կիրառելուց առաջ պարտադիր խորհրդակցեք մասնագետների հետ։ Ինքնագործունեությամբ չզբաղվեք։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը