«Էսպես չի մնա… լածիրակներին էլ կվռնդենք՝ վզակոթին տալով, իրենց արժանի ձևերով»
Advertisement 1000 x 90

«Էսպես չի մնա… լածիրակներին էլ կվռնդենք՝ վզակոթին տալով, իրենց արժանի ձևերով»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդկանց տեսակ կա, որ իր ապրածով, կեցվածքով, խոսացածով, նիստ ու կացով, ո՛չ վստահություն է ներշնչում, ո՛չ պատկառանք իր հանդեպ և ո՛չ էլ հարգանք:

Այս մարդկանց տեսակը մի առանձնահատկություն ունի նաև, նա ձգտում է հանրության հաշվին ապրել, ու դրա համար պաշտոններից ու տիտղոսներից է կառչում: Դոշին, իսկ երբեմն հետույքին իր պաշտոնն է դաճում, ինքը հավատում է, որ մարդիկ դա տեսնելով պատկառանք կզգան: Բայց դե ինքը երբևէ հանրային արժեք չի ստեղծել, առավելագույնը գոռացել է դրա մասին, էնքան հաճախակի ու բարձր ձայնով, որ սկսել է հավատալ, որ ինքը իրենից արժեք է ներկայացնում ու ինքն արժանի է պատկառանքի:

Մարդիկ կան զգում են նրա կեղծ լինելը ու, երբ դա ցույց են տալիս նա խառնվում է իրար ու փորձում է գոռալ, շատ բարձր, որ լսելի լինի, գոռում է հարգանքի փափագով, բայց չի ջոկում, որ ինքը ընդամենը լածիրակ է:

Եթե այս կերպարը պատկերացրիք, նայեք թե իրենցից ինչքան շատ են հիմա ազգի ժողով կոչեցյալում: Դուք ասեք տասը, ես կասեմ քսան, դուք ասեք քառասուն, ես կասեմ ութսուն:

Ավազակապետությունից լածիրակապետություն անցումը շատ ցավոտ է, շատ:

Բայց էսպես չի մնա: Մեր գենը շատ բան է տեսել, լածիրակներին էլ կվռնդենք, վզակոթին տալով, իրենց արժանի ձևերով:
Սրա ժամանակն էլ կգա:

Հ.Գ. Էս գրածս կառավարությանն էլ ա վերաբերում… հա ջղայն եմ, մի ուրիշ կարգի»:

Մարդկանց տեսակ կա, որ իր ապրածով, կեցվածքով, խոսացածով, նիստ ու կացով, ո՛չ վստահություն է ներշնչում, ո՛չ պատկառանք իր…

Gepostet von Hovhannes Avetisyan am Mittwoch, 17. April 2019



Նման նյութեր