Ռուսաստանում հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն աջակցել է իր վաղեմի ընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի առիթով։
«8 տարի առաջ ես եւ Ուկրաինայի նախագահը ստեղծագործում էինք։ Իմ կարծիքով՝ բավական հաջող։ Շնորհավորում են Վլադիմիրին։ Ընդհանուր առմամբ ես չգիտեմ՝ ինչպիսի նախագահ կլինի նա, բայց նա հրաշալի մարդ է։ Կինոբիզնեսի այդպիսի հաղթանակից հետո մտածում եմ 10 տարի անց դառնալ փոքր, բայց շատ հպարտ երկրի նախագահ։ Չեմ թանալի, միայն կսիրեմ, կկերտեմ եւ կյանքի կկոչեմ»,- նորընտիր նախագահի հետ Instagram-ում հրապարակված լուսանկարների շարքը մակագրել է նա։
Ռեժիսորի հետեւորդներն աջակցել են նրա ցանկությանը՝ նշելով, որ նրան կհաջողվի ղեկավարել երկիրը։ Անդրեասյանը, սակայն, պատասխանել է, որ «դեռ վաղ է» եւ «իրեն 10 տարի է տալիս»։
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին Սարիկ Անդերասյանի «Ծառայողական սիրավեպ. մեր ժամանակները» ֆիլմում, որը Էլդար Ռյազանովի խորհրդային հայտնի կատակերգության ժամանակակից ռեմեյքն է, մարմնավորել է գլխավոր հերոսի կերպարը։ Մեր ժամանակներում Լյուդմիլա Կալուգինան վարկանշային գործակալության ամբիզիոզ, ծայրահեղ սկզբունքային ղեկավար է, իսկ Անատոլի Նովոսելցեւը՝ անվճռական, բարի, ամաչկոտ ֆինանսական վերլուծաբան նույն կազմակերպությունում եւ համատեղությամբ երկու հրաշալի դուստրերի միայնակ հայր։
Ավելի մանրամասն՝ news.am