Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի «Լոռի» – «Բանանց» խաղը չսկսվեց: Երբ թիմերը խաղադաշտ դուրս եկան, երևանյան թիմի սեփականտեր Ջևան Չելոյանցըբարձրախոսով հայտնեց, որ խաղը չի կայանալու և իր թիմին տարավ հանդերձարան:
ArmFootball.com-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացավ, որ բողոքի պատճառը հանդիպման մրցավար Գևորգ Եղոյանին նշանակելն է:
Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի 24-րդ տուրի «Բանանց» – «Փյունիկ» հանդիպումից հետո «Բանանցը» ՀՖՖ-ին 9 կետից բաղկացած բողոք էր ներկայացրել Եղոյանի գործողությունների վերաբերյալ, որոնցից միայն երկուսի մասով էր բողոքը հիմնավոր համարվել:
Այսպիսով, «Բանանցին» տեխնիկական պարտություն է գրանցվելու (0:3): Առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: «Լոռին» մտավ կիսաեզրափակիչ