««Իմ մարմինը անձնական է» գիրքը չպետք է հասներ գրախանութ, այլ պետք է արգելվեր հենց Սոցիալական հարցերի և Կրթության նախարարների կողմից»
Advertisement 1000 x 90

««Իմ մարմինը անձնական է» գիրքը չպետք է հասներ գրախանութ, այլ պետք է արգելվեր հենց Սոցիալական հարցերի և Կրթության նախարարների կողմից»

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այդ «Իմ մարմինը անձնական է» գրքի մասին Զարուհի Բաթոյանն ասում է, որ ընտրությունը ծնողներինն է, իսկ գիրքը պետք է, որովհետև կան բռնության դեպքեր: Ես ուզում եմ նրան ասել, որ այդպիսի գրքերից հետո այդ դեպքերը, որոնք նա նշում է, ավելի կշատանան: Որովհետև երեխային պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, ամբողջական մարդ և ոչ թե մասերի բաժանել՝ մարմին, հոգի և այլն:

Եվ երեխան ինքը երբեք չպետք է մարմնի մասին մտածի որպես ինչ-որ առանձին մի բանի: Դա արդեն մտքի մեջ խեղումներ է առաջացնում, որը շատ վտանգավոր է երեխայի առողջ զարգացման համար: Գիրքը, կարծում եմ, չպետք է հասներ գրախանութ, այլ պետք է արգելվեր հենց Սոցիալական հարցերի և Կրթության նախարարների կողմից: Պետության մեջ շատ բան այո, կարող է որոշել և ընտրել նախարարը: Դրա համար էլ նրանց ժողովուրդը պահում է»:



Նման նյութեր