
Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև գրադարանների համալրման գործին․
«Գրահարատարակչական և հարակից ծրագրերի իրականացման արդյունքում ՀՀ ամբողջ տարածքում գրադարաններն աննախադեպ կերպով համալրվել են առավել քան 25.000 միավոր ժամանակակից և արժեքավոր գրականությամբ: 2018թ. Երևանի գրախանութներում երրորդ հանրապետության պատմության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել»:
Հավելեմ, որ համալրման գործընթացը շարունակական է և առաջիկա օրերին հերթական գրքերի խմբաքանակը կուղևորվի ՀՀ մարզերից մեկը։ Գրական ծրագրերով ևս աննախադեպ թվով հայտեր ունենք, բայց դրա մասին առանձին կգրեմ»։