
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկդ Նիկոլին բացատրեք, որ սա վատ օրինակ ա ծառայում ջահելների համար: Իր հետևից մեքենաները գալիս են, անվտանգությունը ապահովում, բայց մենք հեծանիվի ճանապարհ չունենք և շատ վտանգավոր ա ու չի կարելի փողոցի մեջտեղը հեծանիվ քշել:
Արդեն մի քանի դեպք անցած տարի նկատել եմ, որ հեծանիվով երիտասարդ ա վրաերթի ենթարկվել:
Սա կրկին պետական մեքենայի գործառույթների չգիտակցման հետևանք ա: Երբ պետությունը ենթակառուցվածք չի ապահովում, սակայն մարդկանց ասում ա, օրինակ ա ծառայում որոշակի տրամաբանությամբ գործելու և ապրելու»: