Armday.am-ի «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
-Երբ առավոտյան բացեցիք աչքերը…
-Վերցնում եմ հեռախոսս՝ տեսնելու ստացված հաղորդագրությունները։
-Օրն սկսեցիք…
-Առավոտյան ժամը 6:15-ին:
-Սո՞ւրճ, թե՞ թեյ…
-Միանշանակ՝ սուրճ՝ մեղր, կարագով:
-Քաղաքականությունը….
-Քաղաքագետների պրոֆեսիոնալ գործունեությունն է։
-Հայաստանն այսօր….
Մարտահրավերների առջև է կանգնած, որոնց հաղթահարելը մեր սուրբ պարտականությունն է։
– Հայրենիքը…
-Վերանձնային, վերընտանեկան, վերպետական ու էլի շատուշատ «վեր»-երից վեր կանգնած վեհ գաղափար է։
-Երազում եք….
-Տեսնել այն, ինչ ցանկանում ենք թողնել մեր զավակներին։
-Վախենում եք…
-Առանձնապես ոչ մի բանից։
– Կինը/տղամարդը….
-Կինը կյանքի շարժիչ ուժն է։
– Աշխատասիրությամբ…
-Կարելի է ձեռք բերել այն ինչ ի վերուստ տրված չէ։
– Ոստիկանը…
Հասարակական կարգի պահապանն է։
– Սերը…
-Կյանքի իմաստն է։
– Իր, որը միշտ Ձեզ հետ է…
-Հեռախոս։
– Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի…
Այն ինչ գաղտնիք է։
– Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ…
-Հույսը վերջինն է մահանում, իսկ հույսատերը՝ նախավերջինը։
– Մի բան, որ երբեք չեք անի…
-Հանրության դեմ, անիմաստ չեմ պայքարի։
– Ձեր ամենատարօրինակ սովորությունը:
-Մարդկանց (նույնիսկ ոչ հարազատ) ծննդյան օրերն եմ մտաբերում՝ առանց ջանք գործադրելու։
Ամբողջությամբ՝ armday.am