
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել.
«Կայծակի հարվածից վնասված տրոլեյբուսը վերադարձել է երթուղի. այսօր առավոտյան՝ ժամը 07.55-ին, Երևանի Ա. Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն համալսարանի դիմաց կայծակի հարվածից վնասվել է 15 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսը: Շարժակազմի տանիքում տեղադրված սարքավորումներից մեկն սկսել է այրվել: Տրոլեյբուսում գտնվող ուղևորներն անմիջապես տարհանվել են վարորդի և տեղում գտնվող՝ ռազմական ավիացիոն համալսարանի սաների միջամտությամբ: Վերջիններիս օգնությամբ կրակը մարվել է: Ներկայումս վթարի հետևանքները վերացված են. շարժակազմը վերադարձել է երթուղի»: