Կրթության փորձագետ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի հրապարակումը.
«Ստացվում է, որ դպրոցը կանոնադրությամբ սահմանված 35 հոգու համար առողջապահության նախարարի հրամանով պահանջվող 70ք․մ․ մակերեսով դասասենյակ չունի, իսկ 25 հոգանոց դասարան չի կարող պահել, որովհետև ֆինանսավորումը չի բավարարի։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական նորմերը բխում են երեխաների առողջության պահպանման շահերից, որը, փաստորեն, Պետական բյուջեում կրթության ֆինանսավորման ժամանակ հաշվի չեն առնվում, այսինքն` պետությունը հիմնական դպրոցների կանոնադրությամբ սահմանելով յուրաքանչյուր դասարանում 25-ի փոխարեն 35, ավագ դպրոցում՝ 20-ի փոխարեն 30 աշակերտ, երեխաների առողջության հաշվին գումար է տնտեսում։ Տուժում է երեխաների առողջությունը, տուժում է կրթության որակը։ Տուժում է կառավարության հեղինակությունը, որովհետև ակնհայտ է դառնում, որ նախարարների հրամանները ձևի համար են և ոչ՝ կիրառելու»։