Ճանապարհային ոստիկանության պետը շրջանավարտներին կոչ է անում «Վերջին զանգի» օրը զերծ մնալ ավտոմեքենա վարելուց
Advertisement 1000 x 90

Ճանապարհային ոստիկանության պետը շրջանավարտներին կոչ է անում «Վերջին զանգի» օրը զերծ մնալ ավտոմեքենա վարելուց

ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը ուղերձ է հղել՝ շրջանավարտներին կոչ անելով զերծ մնալ «Վերջին զանգի» օրը  մեքենա վարելուց. «Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է:

Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի որևէ միջադեպ չմթագնի մեր երեխաների համար այդքան կարևոր օրվա պայծառությունը: Առաջին հերթին կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց:

Ծնողներին խնդրում և հորդորում եմ՝ տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, նաև ձեր ներկայությամբ կանխեք արկածախնդրության հնարավոր դրսևորումներն ու հետևանքները:

«Վերջին զանգի» միջոցառման օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցների մոտ ու միջոցառումների վայրերում: Մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները հասարակական կարգն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ դրսևորվելու է խիստ ու անհանդուրժողական վերաբերմունք:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում անվտանգ ու անխոչընդոտ երթ կյանքի ճանապարհին»:



Նման նյութեր