Արման Բաբաջանյան. «Առաջարկում եմ հընթացս մտածել Ազգային ժողովի պատգամավորների համար ևս վեթինգի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը»
Advertisement 1000 x 90

Արման Բաբաջանյան. «Առաջարկում եմ հընթացս մտածել Ազգային ժողովի պատգամավորների համար ևս վեթինգի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը»

Առաջարկում եմ հընթացս մտածել Ազգային ժողովի պատգամավորների համար ևս վեթինգի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը։ Վեթինգը (ատեստացիա, background check) կրկնակի կարևոր է այսօր։

Նախ, այդպիսի նախաձեռնությունից հետո հասարակությունը և առաջին հերթին դատական համակարգը կհասկանա, որ Վեթինգի մասին օրենք ընդունող մարմինն ինքը պատրաստ է վեթինգի ենթարկվել և բացահայտել իր բոլոր կապերը նախկին քրեաօլիգարխիկ համակարգի մաս կազմող իշխանավորների և առընչությունները քրեական աշխարհի հետ։

Այսպիսով կստացվի, որ վեթինգ նախաձեռնող մարմինը՝ ԱԺ-ն, դատական իշխանությանը վեթինգ իրականացնելու մանդատ տալուց առաջ ոչ միայն ինքն է պատրաստ անցնել վեթինգի, այլև վեթինգ իրականացնող մարմնին է առաջարկում/հորդորում վեթինգի ենթարկվել։

Վեթինգի ինստիտուտի ներդրումը կարևոր եմ համարում նաև հետագայում պատգամավորության թեկնածու գրանցվելուց առաջ որպես պարտադիր քայլ-պահանջ ինստիտուցիոնալ/օրենսդրորեն ամրագրումը։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր