
Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է:
Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Առաջին անգամ հունիսի մեկը` որպես երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվել է 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։
Սիրելի՛ փոքրիկ, շնորհավոր տոնդ: Քեզ անհոգ ու երջանիկ մանկություն, արևոտ, խաղաղ ու անամպ երկինք:
Այսօր` հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: