Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում Արցախից նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում:
Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա:
Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որևէ այլ բան:
Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»:
Գրառմանը կից երգչուհին ավելացրել է հետևյալ հեշթեգները. #ՄերնԷ #ՀայԵնքՄենք #ՄենքԵնքՈւԱրցախըՄեր #ԳինիԼից