
«Քննարկում ենք մի բյուջե, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը, այսինքն՝ սա խոսում է նրա մասին, որ ոչ սովորական պայմաններում իրականացված բյուջեի կատարողականն ենք քննարկում ու կանգնած ենք մարտահրավերի առաջ: Մինչև նոյեմբեր ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, ուստի չենք կարող դեմ լինել հաշվետվությանը, բայց մյուս կողմից դեմ ենք քվեարկել դրա ընդունմանը»,- 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: