Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձախողված խմբագիրը (վարչապետը)
Մարդն ինչքան ապիկար ու սեփական ասածներին պատասխան տալ չկարողացող պետք ա լինի, որ արդեն որերորդ անգամ խոսա պետական «գաղտնի փաստաթղթերից», «օտարերկրյա գործակալներից», «ճամպրուկներով Բ26 փողեր տանողներից», «սերմացու գողացող մկներից», բայց տենց էլ ոչ մի իրա ասած գործով ՈՉ ՄԻ ԱՆՁ պատասխանատվության չենթարկվի, որ ասածները ապացուցվի:
Մեկդ Նիկոլին հարցրեք. պարոն վարչապետ, կյանքիդ մեջ մի քաղաքական հայտարարություն ունե՞ս արած, որի հետևանքները ասածիդ սաստկության մի քանի տոկոսով տեսել ենք: Մարտի 1-ի գործից ի՞նչ կա Գեղամ Պետրոսյանին ազա՞տ են արձակել, էլի Սերժն ա՞ մեղավոր, «սերմացու գողացող մկնե՞րը», Ռոբերտ Քոչարյա՞նը, «օտարերկրյա գործակալնե՞րը», թե՞ «գաղտնի փաստաթղթերը»:
Հա մեկ էլ հիշի` երկիրը չի ձախողված, դու ու թիմդ եք ձախողված ու պատիժ մեր երկրի գլխին»:
Ձախողված խմբագիրը (վարչապետը)Մարդն ինչքան ապիկար ու սեփական ասածներին պատասխան տալ չկարողացող պետք ա լինի, որ արդեն…
Gepostet von Narek Samsonyan am Sonntag, 4. August 2019