Երբեմն հանգիստ ապրելու համար պետք է անտեսել որոշակի բաներ
Advertisement 1000 x 90

Երբեմն հանգիստ ապրելու համար պետք է անտեսել որոշակի բաներ

Այո, անտեսել այն, ինչը մեզ անհանգստացնում է, միգուցե բավականին բարդ է, բայց ավելի բարդ է ապրել այս բեռով։ Եվ որքան շատ ենք մենք դրա վրա ուշադրություն դարձնում, այնքան ամուր է նա մեզ սեղմում հողին։

Մենք պետք է անտեսենք մեր ինքնավստահության պակասը։

Պետք է անտեսել մեր գլխում եղած ապոկալիպտիկ ձայները, որոնք փորձում են մեր ուղին դարձնել դեպի դժոխք, այլ ոչ թե՝ Երկինք։ Մենք պետք է անտեսենք այն, թե ինչպես են դրանք մեզ վախեցնում, և այն, թե ինչպես են դրանք նվազեցնում մեր ձեռքբերումները՝ փորձելով մեզ ստիպել հավատալ, որ մենք բավականաչափ լավը չենք։

Մենք պետք է գոնե փորձենք երես դարձնել, երբ դրանք մեզ հարձակման են ենթարկում։ Պետք է ինքդ քեզ վստահես նույնիսկ այն ժամանակ, հատկապես այն ժամանակ, երբ մեզ պակասում է վստահությունը մեր ուժերի նկատմամբ։ Փորձեք անտեսել այդ անվստահությունը ու շարունակեք առաջ ընթանալ, ինչ էլ որ լինի։

Մենք պետք է անտեսենք չարամիտ քննադատներին։

Անհրաժեշտ է անտեսել նրանց կարծիքն ու խորհուրդները, արհամարհել նրանց կանոններն ու սահմանափակումները։ Եվ հատկապես մենք պետք է անտեսենք այն թունավոր բառերը, որոնցով նրանք նկարագրում են մեզ, պետք է անտեսենք թունավոր փաստարկները, որոնցով փորձում են կերակրել մեզ՝ բացատրելով, թե ինչու իբր մենք չպետք է ինչ-որ բան անենք։

Արժե անտեսել նրանց փորձը, որովհետև ինչպիսին էլ որ լինի, այն մերը չէ ամեն դեպքում և երբեք էլ մերը չի լինելու։ Եվ ձեզ հարմար չեն լինի նրանց արդարացումները, քանի որ դրանք պիտանի են սոսկ նրանց կյանքի համար, իսկ մենք պետք է ապրենք մեր սեփական կյանքը։

Մենք պետք է անտեսենք նրանց, ովքեր մեզ թողել են իրենց թիկունքում։

Մենք պետք է անտեսենք նրանց խոստումները, ապագայի պլանները, որոնք կազմել ենք միասին։ Պետք է անտեսենք  գաղտնիքները, որոնք նրանք կիսել են մեզ հետ, և այն, թե ինչպես են նրանք նայել մեզ վրա։

Պետք է անտեսել այն հիանալի և սիրով լի պահերը, որոնք մենք զգացել ենք նրանց միջավայրում, քանի որ նրանք այլևս չեն լինի մեր կյանքում։

Այդ մարդիկ իրենք իրենց կամքով են որոշել այդ ամենը խլել մեզնից, և դրա համար էլ այլ ելք չկա, քան նրանց թողնել մեր հետևում։ Որովհետև եթե մենք փորձենք պայքարել նրանց ուշադրության համար, դա կարող է ոչ մի բանի չհանգեցնել։ Ու նույնիսկ, եթե հանգեցնի, ի՞նչը կխանգարի նրանց փախչել ևս մեկ անգամ։

Արժե անտեսել նրանց, ովքեր մեզ չեն գնահատում, և այն, թե ինչպես են նրանք ստիպում մեզ զգալ։

Մենք պետք է անտեսենք որոշակի հարցեր, որոնք մենք տալիս ենք հենց ինքներս մեզ։ Պետք է անտեսենք այն զզվելի հարցերը, որոնք մենք երբեմն ամեն գիշեր տալիս ենք մեզ։ «Ինչո՞ւ ես։ Ե՞րբ վերջապես ես էլ երջանիկ կլինեմ։ Ի՞նչ եմ ես իրականում ուզում։ Ինչո՞ւ եմ ես առհասարակ ապրում»։

Երբեմն մենք պարզապես պարտավոր ենք անտեսել այս տանջալից հարցերը ու հավատալ այն բանին, որ ժամանակի հետ անպայման գտնելու ենք դրանց պատասխանները։ Նույնիսկ, եթե այդ խորհուրդները ոչ միշտ լինեն այնպիսին, ինչպիսին որ մենք կցանկանայինք դրանք տեսնել։

Այո, անտեսել այն, ինչ մեզ անհանգստացնում է, միգուցե բավականին բարդ է, բայց ավելի բարդ է ապրել այս բեռով։ Եվ որքան շատ ենք մենք դրա վրա ուշադրություն դարձնում, այնքան ամուր է նա մեզ սեղմում հողին։

Մենք միշտ երկու տարբերակ ունենք՝ կամ մենք կկրենք այդ բեռը, քանի դեռ այն մեզ չի ոչնչացրել, կամ կանտեսենք այն ու դեն կնետենք մեր վրայից, որ կարողանանք ապրել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը