
Մեր երկրում առաջին մահմեդական համայնքը կազմավորել է Շայբան ցեղը, որը 640-ին, արաբների դեպի Հայաստան կատարած առաջին արշավանքի ժամանակ, հաստատվել է Աղձնիք նահանգում: Շայբանը պատկանում էր արաբական ցեղերի հյուսիսային խմբի Ռաբիա ենթախմբի մեջ մտնող Բաքըր մեծ ցեղախմբին, ուստի նրա տիրապետության տակ ընկած հայոց երկրամասը կոչվեց Դիար Բաքր, այսինքն Բաքրի երկիր: Կենտրոնը Ամիդ քաղաքն էր, որի չորս դարպասներից մեկը կոչվում էր Հայոց դուռ (Բաբ ալ-Արման):
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: