«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասարաններից մեկի աշակերտները ժամանակին պաստառ են պատրաստել, որի վրա յուրաքանչյուրն իր ապագա մասնագիտությունն է նշել՝ խիստ մոտավոր կանխորոշմամբ: Պաստառի մի անկյունում էլ գրված է «լրագրող Նիկոլը»:
«Այնպիսի ճշգրտությամբ են գրել, զարմանալ կարելի է: Ինքը դարձավ լրագրող, բայց այդ ժամանակ չէինք կարող գուշակել, որ վարչապետ կդառնա»,- «ՀՀ»-ի հետ զրույցում պատմել է մանկավարժ, Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենի ուսուցչուհի Աիդա Մարդանյանը:
Տիկին Մարդանյանը Նիկոլ Փաշինյանի դասղեկն է եղել: Այսօրվա պես է հիշում Փաշինյանի մուտքն իր դասղեկական դասարան. «Իմ աշխատանքային կենսագրությունը թիվ 1 դպրոցում եմ սկսել: 20 տարեկան էի: Նիկոլը 5-րդ դասարանում էր սովորում, երբ հանդիպեցի նրան: Նրա համար ծանր շրջան էր՝ մայրը մահացել էր: Հայրը որոշել էր դպրոցը փոխել: Նիկոլի՝ մեր դպրոց ընդունվելու տարում երեք զուգահեռ դասարան կար, եւ քանի որ իմ դասարանում աշակերտների թիվը մեծ էր, տնօրենը մտադրված չէր իմ դասարանում գրանցել նրան: Բայց Նիկոլի հայրիկի հետ աշխատել եմ, նա էլ ուզում էր, որ իմ դասարանում սովորեր որդին: Տնօրենին խնդրեցի, որ ընդառաջի. որտեղ 32-ը, այնտեղ էլ 33-ը: Այդպես վերցրեցի իմ դասարան»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: