Ծխելը բարձրացնում է հոգեկան խանգարումների առաջացման վտանգը, ինչպիսին են դեպրեսիան և շիզոֆրենիան։ Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի Բրիսթոլի համալսարանի մասնագետները։
Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, հետազոտողները ցանկանում էին հասկանալ՝ կա՞ արդյոք կապ ծխելու հակող գեների և հոգեկան խանգարումների միջև։ Դրա համար նրանք ուսումնասիրել են 378 գենետիկ տարբերակներ (ալելներ), որոնք բարձրացնում են ծխելու հակման հավանականությունը, ինչպես նաև 126 ալել, որոնք կապված են այն բանի հետ, թե որքան շատ, որքան երկար են մարդիկ ծխել, և որքան ուշ են թողել ծխելը։
Պարզվել է, որ մարդկանց մոտ, ովքեր սկսել են ծխել և դա հաճախ են արել, բարձր է եղել ծանր հոգեկան հիվանդության առաջացման ռիսկը։ Օրինակ, մարդը, որն օրական 20 սիգարետ է ծխել 15 տարվա ընթացքում, իսկ հետո չի ծխել 20 տարի, դեպրեսիա կամ շիզոֆրենիա ունենալու կրկնակի շատ շանս է ունեցել, քան նա, ով երբեք չի ծխել։
Շիզոֆրենիայի գենետիկ հակումը, ըստ մասնագետների, ավելի քիչ է կապված ծխելու հակման հետ, ինչը թույլ է տալիս խոսել սովորության և հոգեկան խանգարման միջև պատճառահետևանքային կապի մասին։ Բայց գիտնականներն առայժմ չգիտեն, թե ինչ մեխանիզմներ են պատասխանատու դրա համար։