Եթե արդարադատության ոլորտում լուրջ ռեֆորմներ չլինեն` դա կարվի հեղափոխության միջոցով. աստղաբան. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Եթե արդարադատության ոլորտում լուրջ ռեֆորմներ չլինեն` դա կարվի հեղափոխության միջոցով. աստղաբան. pastinfo.am

Ըստ Արևելյան օրացույցի՝ 2020 թվականը մետաղական առնետի տարի է։ Այսինքն գերակշռում է մետաղը, ինչն էլ նշանակում է՝ տարվա ընթացքում ավելի հաճախակի կլսենք ռազմական գործողությունների մասին։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում աստղաբան Աննա Հախվերդյանը չբացառեց՝ գոյություն ունեցող ռազմական թատերաբեմը կարող է ավելի ընդարձակվել՝ ընդգրկելով նոր երկրներ. «Տարվա ընթացքում կարող են ձևավորվել նոր հակամարտություններ։ Այն, ինչ մենք արդեն տեսնում ենք տարվա սկզբից»,-նշեց աստղաբանը։

Վերջինս համաշխարհային մակարդակով անկում է տեսնում նաև տնտեսական զարգացման առումով, իսկ որպես 2020-ի զարգացող ճյուղեր աստղաբանն առանձնացրեց մեքենաշինությունը, էլեկտրոնիկան և տուրիզմը, քանի որ տարվա մեջ ուժեղ է լինելու նաև ջուր տարերքը։

Ըստ Արևելյան օրացույցի՝ առնետն իր լիազորությունների մեջ կմտնի փետրվարի 4-ից. «Տարվա ընթացքում շատ թույլ կլինի կրակի տարերքը, իսկ կրակը մարդկանց տալիս է ոգևորություն, հույսեր, սպասումներ և այլն։ Տարվա ընթացքում կրակի բացակայությունը մեզ զգացնել կտա, սակայն պետք չէ հիասթափվել»,-նշեց աստղաբանը։

Երեկ՝ հունվարի 10-ին, տեղի ունեցավ լուսնի խավարում, որի առանձնահատկությունը, ըստ Աննա Հախվերդյանի, կայանում է նրանում, որ ունենք երկու ծանր, վտանգավոր մոլորակների՝ Սատուրնի և Պլուտոնի միությունը։ Աստղաբանի կարծիքով սա մտահոգիչ է. «Այդ երկու մոլորակների միությունն առհասարակ դիստաբիլիզացիա է բերում ամբողջ աշխարհով մեկ։ 1914 թվականի աշնանը, երբ տեղի ունեցավ Երկվորյակի և Խեցգետնի արանքում այդ միությունը, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Այս միությունը տեղի է ունեցել նաև 1915 թվականի գարնանը, ինչը ճակատագրական եղավ մեր ժողովրդի համար։ Այս օրերին այդ մոլորակները միավորվում են Սատուրնի նշանում, այսինքն Այծեղջուրում։ Սա խորհրդանշական է համաշխարհային քաղաքական բոլոր համակարգերի ճգնաժամ։

Դա զգացվելու է բոլոր երկրներում, հատկապես մեծ հարված է լինելու Ամերիկայի համար։ ԱՄՆ-ն իր քաղաքական համակարգով մեծ ճգնաժամի մեջ է, ինչը պայմանավորված է Պլուտոն մոլորակի ազդեցությամբ։ Պլուտոն մոլորակի պարբերաշրջանը 300 տարին մեկ է և հիմա ԱՄՆ-ի քարտեզում տեսնում ենք այդ մոլորակի վերադարձը, որը նշանակում է լուրջ ճգնաժամ և փոփոխությունների անհրաժեշտություն»,-ասաց աստղաբանը։

Վերջինս այս ճգնաժամի կարգավորումն այլևս ռազմական գործողությունների զարգացմամբ չի տեսնում։ Անհրաժեշտ են այլ լուծումներ։ Աստղաբանը փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում նաև Հայաստանում։ Խոցելի է ու վտանգված մասնավորապես սոցիալական ոլորտը։

«Քանի որ Հայաստանի Հանրապետությանը Յուպիտեր մոլորակն է, որն արդարադատության համակարգի խորհրդանիշն է, տեղափոխվում է Կշեռք։ Այսինքն` արդարադատության ոլորտում լուրջ ռեֆորմների անհրաժեշտություն է ցույց տալիս մեզ։ Այդ փոփոխությունները պետք է ավարտել առաջիկա 4 տարիների ընթացքում, քանի որ դրանից հետո տեսնում ենք՝ Պլուտոն մոլորակը տեղափոխվում է դեպի Ջրհոս նշան, իսկ դա հեղափոխությունների նշանն է։ Այսինքն` եթե ռեֆորմների ձևով իրավիճակը չշտկվի, ապա կրկին կարող է հեղափոխական ձևով շտկվել»,-հավելեց Աննա Հախվերդյանը։

Աստղաբանը կանխատեսում է՝ 2024-25 թթ. սկսած տեղի են ունենալու հեղափոխական բնույթի սոցիալական շարժումներ, որոնց մեջ ներգրավվելու է նաև Հայաստանը։

pastinfo.am