Երբ դուք հանգստանում եք ընկերների հետ, դուք միշտ վերջում սկսում եք խոսել վատ բաների մասին, կամ բամբասում եք։ Պարզապես որովհետեւ արդեն այնքան մտերիմ չեք, որպեսզի դրական ու անձնական բաները վստահեք նրանց։
Դուք նկատում եք, որ սկսում եք ինքներդ ձեզ համար խնդիրներ հորինել, որպեսզի զբաղվելու բան ունենք։ Դա նշանակում է, որ դուք պարզապես ձանձրանում եք, ձեր կյանքում չկա որեւէ արժանի բան, որով կարող եք զբաղվել։ Երբ ուղեղը որեւէ դրական բանով չի խթանվում, այն լցվում է վախով ու անհանգստությամբ։
Սկսում եք սարսափելի նախանձել ուրիշների հաջողությանը, նույնիսկ եթե նույն բաներին հասնելու որեւէ ցանկություն չունեք։ Սովորաբար պատճառը ոչ թե այն է, որ դուք էլ եք ուզում այն նույն բաները, ինչ ուրիշներն ունեն, այլ այն, որ գիտակցում եք, որ բավականաչափ ջանքեր չենք գործադրում ձեր սեփական նպատակներն իրագործելու համար։
Դուք գիտեք, թե ինչ է պետք փոխել, պարզապես չեք ուզում անել դա։ Բանն այն է, որ դուք դեռ չեք հասել անհարմարավետության այն վիճակին, երբ այլեւս ընտրություն չկա ու ստիպված եք որեւէ բան փոխել։ Բայց ավելի լավ է չսպասել այդ կետին, եթե արդեն զգում եք, որ ինչ -որ բան է պետք փոխել՝ միանգամից արեք դա։
Դուք տհաճությամբ եք կատարում ձեր զանազան պարտականությունները։ Չնայած գիտեք, որ դրանք կարեւոր են՝ բայցեւայնպես չեք կատարում դրանք, կամ էլ ուշացումով եք կատարում։ Բանն այն է, որ դուք պարզապես չեք ուզում շարունակել ապրել այն կյանքով, որով ապրում եք։ Պարզապես դուք ենթագիտակցաբար ինքնասաբոտաժի եք ենթարկում ձեզ, որպեսզի ստիպված լինեք մի բան փոխել ձեր կյանքում։ Բայց չէ՞ որ այդ ամենը կարելի է անել նաեւ առանց սաբոտաժի։
Դուք անհանգիստ եք։ Մեծ կախում եք ձեռք բերել սոցցանցերից։ Պատահական մարդկանց էջերին այնպիսի կրքով եք հետեւում, ասես ինչ-որ կարեւոր բան բաց կթողնեք, եթե մեկ օր չհետեւեք դրանց։ Կարծում եք, թե այդպես դուք ձեզ ապահովագրում եք անակնկալներից ու անսպասելի շրջադարձերից, վերահսկելով ամեն ինչ։ Ձեզ շատ դուր է գալիս լուսանկարներ հրապարակելը։ Ձեր առցանց կերպարով ասես լրացնում եք ձեր իրական կերպարի թերությունները։