
Շատ հին, բայց շատ այժմեական: 2009 թվականի իրողությունների հիման վրա է գրված, բայց դե այսօր էլ շատ հեռու չենք գնացել: Կղերական մտավորականությանն ընդամենը փոխարինել է մյուս ծայրահեղականությունը՝ ամեն մի ազգայինը մերժող ինտերնացիոնալ գորշությունը:
Պարտված քաղաքակրթության բեկորների հենարանը Ձևն է, այլ ոչ թե Բովանդակությունը: Ցանկացած բովանդակային որոնում կասկածի տակ է դնում Ձևը: Ազգային մտավորականը պետք է պահպանի ձևը և չհամարձակվի որոնել Ճշմարտությունը, որը կարող է խաթարել Ձևի շուրջ համախմբված զանգվածի Միասնությունը: Եթե մտավորականը պաշտպանում է ձևը և չի որոնում Ճշմարտություն, նա կատարում է պարտքը ազգի առջև և կարող է կատարել ցանկացած անբարոյականություն, բայց ճանաչվել որպես ազգային մտավորական:
Ստեփան Դանիելյանի էջից: