Նկարիչ Արշիլ Գորկին իմ ամենասիրելի էություններից է։
Չեմ հիշում, որտեղ եմ գտել այս լուսանկարը։ Համենայն դեպս արդեն շուրջ մեկ տարի է համակարգչիս էկրանի մի անկյունում այս լուսանկարն է, որն հաճախ մեծացնում եմ ու երկար նայում։ Չգիտեմ ո՞վ է լուսանկարի հեղինակը, ինչ-որ տեղ տեսել եմ ու պահել՝ ցավոք չնշելով աղբյուրը։
Ամերիկա, նոր կյանք, ողբերգական հիշողություններ, հին ու նոր կյանքի աղմուկ։ Եվ մարդիկ, որ Արշիլ Գորկու ցավին անհաղորդ ՝ աղմուկ-աղաղակ են անում նրա շուրջը՝ երջանիկ կյանքի պատրանք ստեղծելով։
Ու նրա պարը լուսանկաում՝ այնքան միայնակ ու հուսահատ։
Այսօր նրա ծննդյան օրն է։
Լրագրող Մերի Մուսինյանի ֆեյսբուքյան էջից: