Այ մարդ, գնա գործիդ, է, դու ո՜ւր, Սևակն ուր…
Advertisement 1000 x 90

Այ մարդ, գնա գործիդ, է, դու ո՜ւր, Սևակն ուր…

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ ՄԵԾԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Իր այգում իր տունը կառուցող վարպետներին Սևակը միշտ օգնել է: Մի անգամ Վայք նոր քար բերելու գնացողների հետ Սևակն ինքն էլ է գնում՝ հենց բանվորական հագուստով, առանց սափրվելու… մի խոսքով՝ մի քիչ փնթի տեսքով: Ազիզբեկովում, մինչև բանվորները քարի հարցով են զբաղվում, Սևակը մտնում է գրախանութ.

-Պարույր Սևակի գրքերից ունե՞ք,- հարցնում է վաճառողուհուն: Վերջինս ոտից գլուխ չափում է նրան ու արհամահական նետում.

-Այ մարդ, գնա գործիդ, է, դու ո՜ւր, Սևակն ուր:

Սամվել Սիմոնյանի էջից