Լևոն Հարությունյանն այս օրերին Ազատության հրապարակում չի լինում։ Դերասանը չի վստահում այնտեղ հավաքված որևէ քաղաքական ուժի։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը նա տեսնում է բոլորովին նոր ուժերի ի հայտ գալու դեպքում միայն՝ հները իսպառ և անվերադարձ սպառել են իրենց, նորերն անմեկնաբանելի չափերի հասնող պոռնիկներ են։ Նոր լիդեր է պետք, որին կվստահի և որին կհետևի ժողովուրդը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասում է ինքը՝ դերասանը։
«Ստեղծված իրավիճակի համար մենք բոլորս ենք մեղավոր, անխտիր բոլորս՝ սկսած ինձանից և ձեզանից։ Պատասխանատվության բեռը մեր վրայից ուրիշների վրա գցելով ինչ – որ բանի՞ ենք հասնելու։ Իսկ ի՞նչ ենք փոխում խոսելով, հարցնում եմ՝ ի՞նչ ենք մենք փոխում՝ խելոք – խելոք բաներ ասելով։ Մենք դարձել ենք խոսացողների երկիր, բոլորը խոսում են, խոսում են, բայց ոչ ոք ռեալ գործ չի անում՝ երկիրը դուրս բերելու համար այս վիճակից»,- ասում է Լևոն Հարությունյանը։
Դերասանը նկատում է՝ մենք ունենք, օրինակ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որը մեր ազգային հպարտություններից մեկն է։ Հիմա պետք է ստեղծել մեկ ուրիշը՝ դավաճանների հրապարակ, որտեղ, շաբաթը մեկ, ինչ – որ մի դավաճանի պետք է կախաղան բարձրացնել, որպեսզի այսօր ապրող մարդիկ և գալիք սերունդները, նույնպես, տեսնեն, իմանան ու իրենց հիշողություններում պահեն, թե ի՞նչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր դավաճանել են մեր հայրենիքին. «Այս ամենը տոտալ անպատժելիության արդյունք է՝ այն, ինչ պատահեց մեզ հետ։ Մարդիկ տեսան, որ երկրի նկատմամբ իրականացրած այլանդակությունների համար ոչ ոք չի պատժվում և հասկացան, որ ապրում են անպատժելիության մթնոլորտում։ Հավանաբար, նրանք կարծեցին, թե կարող են իրենց թույլ տալ ավելին, վստահ լինելով, որ իրենք ևս չեն պատժվելու։ Դավաճանների հրապարակ է պետք ստեղծել և անհապաղ։ Մարդիկ պետք է հասկանան, որ այս երկրում պատիժ կա։ Ինձնից լավ գիտեք, թե քանի՜ հոգի պետք է վաղուց արդեն պատժված լիներ՝ Բաղրամյանի ծառերից կախելով…»,- ասում է Լևոն Հարությունյանը։
Նկատառմանը, թե պատժելիության մեխանիզմներ, ժամանակին, իբր, կիրառվեցին, վենդենտաներ եղան, Հարությունյանը պատասխանում է՝ դերասաններով վաղուց հասկացել են, որ իրենք դերասանությամբ չենք զբաղվում։ Այդ աշխատանքն իրենցից անհամեմատ շատ ավելի լավ կատարում են քաղաքական գործիչները՝ աշխարհի ամենամեծ պահանջարկ վայելող և ունիկալ դերասանները։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը տարածքային ամբողջականության հավակնություններ ունի նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ դերասան Լևոն Հարությունյանը վարանում է համարժեք պատասխան գտնել՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս միտքը, եթե այն հնչում է երկրի առաջին դեմքի բերանից, ասում է նա և հավելում. «Ժամանակին Թեհլերյանը հասավ Բեռլին, որ սատկացնի թուրք Թալեաթին։ Հիմա նոր Թեհլերյան է պետք, որ այդ նույն բանն անի՝ թրքացած հայերի՝ ազգի դավաճանի նկատմամբ։ Հասկացեք, մի մարդ է պետք, որն ինչ – որ մեկին գլխից կխփի, որպեսզի այս ազգն ուշքի գա։ Եվ լավ կլինի, որ դա արվի հայի տղու ձեռքով, այլ ոչ օտարի կամ ասենք՝ թուրքի։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասում է Լևոն Հարությունյանը։
Դերասանը նկատում է՝ սրանից, դեռևս, տասը տարի առաջ էր բարձրաձայնում՝ շուտով մենք հայտնվելու ենք մի իրավիճակում, որտեղ մեծ զոհաբերության շեմին ենք կանգնելու.«Երբ սրանք եկան իշխանության, ես մի պահ թեթևացած շունչ քաշեցի, մտածեցի՝ միգուցե սա նրա համար էր, որ մենք այդ զոհաբերությանը չգնա՞նք… Միգուցե մեզ հաջողվե՞ց շրջանցել ու խուսափել մեծ կորստի վտանգից…Այնինչ, ամենավտանգավոր ու մեծ արհավիրքը հենց սրանք էին, որ կային, որ գալիս էին հենց այդ զոհաբերությունն իրականացնելու համար, ինչին մենք, բոլորով միասին, ականատես եղանք 2020 թվականին։ Այդքան մեծ ու ցավալի զոհաբերությունից հետո, մեզ միայն մեկ ու շատ փոքր զոհ է մնում տալու՝ նրան, ով թույլ տվեց, որպեսզի այս ամենն իրականանա, որով, գոնե, այս պահին մեր առջև ծառացած անելանելի իրավիճակից մի կերպ դուրս կգանք ու կմտածենք, թե ի՞նչ կարելի է անել՝ գլոբալ առումով երկիրն այս վիճակից դուրս հանելու համար։ Միաժամանակ, մնացած թափթփուկներն էլ կտեսնեն ու կհասկական, որ իրենց համար պատիժ է պահված, որ ինչ -որ պահն, իրենք պատասխան են տալու իրենց արարքների համար»։
Ամփոփելով զրույցը Լևոն Հարությունյանն անդրադառնում է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլու՝ վերջերս կատարած աննախադեպ հայտարարությանը, որով նա հորդորում էր իր հայ կոլեգաներին՝ ավելի համարձակ գործել.«Հասկանո՞ւմ եք, եթե թուրքի լամուկը նման հայտարարություններ է անում՝ հայ իշխանություններին ավելի համարձակ լինեն, ո՞վ է այստեղ մեղավոր…Միայն մենք, որ թույլ ենք տվել ու հանդուրժել, որ սրանք հանդես գան մեր երկրի ու մեր անունից։ Սրանք տեղ են տվել, որ թուրքն էդ տարածության վրա իրենց ասի, թե ո՞նց ապրեն, ի՞նչ անեն…Մեղավորը մենք ենք, որ սրանք դեռ մեր անունից հանդես գալով՝ թուրքի հետ միասին, Արցախի ու Հայաստանի ճակատագրի հետ են խաղում։ Սա մեր վերջն է, հասկանո՞ւմ ենք մենք, արդյո՞ք, որ սա մեր վերջն է…Այլևս պետք է գտնվի մեկը, որ մեզ թափ կտա, որպեսզի մենք հասկանանք, որ սա մեր վերջն է, բայց Աստված չանի, որ դա լինի թուրքը…»։