ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Lewis&Clark քոլեջի ուսանող Սեմ Բուսսանը իր հետաքրքրասիության արդյունքում գրադարանի նկուղում հայտնաբերել է 1599թ.-ի հրատարակության Աստվածաշունչ՝ Եղիսաբեթ 1-ի և Շեքսպիրի Աստվածաշունչը, որում հիշատակված է Մեծ Հայքի մասին:
Աղբյուրը նշում է Մեծ Հայաստան (The Great Armenia): Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր CBS հեռուստաընկերության կայքը: Մասնագետները նշում են, որ Աստվածաշնչի բացառիկ հրատարակության մեջ հիմնական գրառումները ներկայացված են փայտի վրա արված բարդ պատկերազարդումների միջոցով:
Աստվածաշնչի մեջ «Եդեմական այգու իրավիճակը» բաժնում փայտե տախտակի վրա պատկերված են Մերձավոր Արևելքի և Մեծ Հայքի, Բաբելոնի և Պարսից ծոցի քարտեզները:
Գրքում կա նաև գրառում, ըստ որի հայտնի է դառնում, որ այն տպագրվել է Լոնդոնում Անգլիայի թագուհու հրատարակիչ Քրիստոֆեր Բերքերի կողմից:
Ամբողջությամբ՝ armday.org