ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով.
«Այս պատկերը նկարել եմ 2013թ գարնանը՝ Արագած լեռան 2600-2700մ բարձրության վրա: Հայաստանում ուրիշ ոչ մի տեղ նման տեսարանի չեմ հանդիպել, բան չմնաց, գալիս է սիրո ու զարթոնքի եղանակը՝ երկար սպասված գարունը:
Մի քիչ էլ դիմացեք…
Ճիշտ է, փետրվարին դեռ կունենանք ձնառատ օրեր, բայց կարճ ամիս է, իսկ մարտը որքան էլ գժվի, մեկ է, ճանապարհ է տալու մոտեցող գարնանը»: