«Հարցին՝ ինչո՞ւ եք մեր պատմական հողերը տալիս թշնամուն, մարազմատիկ բիձա Ասլանյան Հակոբը հարց է բարձրացրել՝ մեր ձեռքի՞ն է, որ տալիս ենք: «Տվողները վաղուց տվել են»,- հայտարարել է ՔՊ-ականը՝ տալով առաջին, երկրորդ, երրորդ նախգահների անունները:
Երբ տեսախցիկների առջև նմանօրինակ անբարոյականությամբ են զբաղվում դեղնակտուց ՔՊ-ականները, գուցե ինչ-որ տեղ զարմանալի չի ընկալվում նման պահվածքը՝ հաշվի առնելով դրանց ոչ մի բան լինելը, բայց երբ նույն բանն է անում արցախյան պատերազմում մասնակցած ու հետույքի մազերն արդեն սպիտակեցրած տարեցը, դա արդեն ընկալվում է՝ աններելի այլասերություն, ու նորմալ մարդու մոտ հարց է ծագում՝ մի՞թե իրեն հայ համարող մարդ արարածը կարող է այսքան ստորանալ, այսքան ստորաքարշ դառնալ՝ ինչ-որ կերպ կարևորելու իր անիմաստ գոյությունը:
Միլիոն անգամ գրվել, վերլուծվել ու փաստվել է նմանօրինակ պնդումների մերկապարանոց լինելու հանգամանքը, հազար անգամ բացատրվել է, որ եթե նախկին իշխանություններն Արցախը տված լինեին, ապա Իլհամը, Նիկոլին սպասելու փոխարեն, այն վաղուց էր ճանկել ու լափելով հայությանը՝ Արցախը դարձրել Ղարաբաղի տնտեսական գոտի:
Բայց փաստն այն է, որ Արցախը Ղարաբաղի տնտեսական գոտի է դարձել Նիկոլի ժամանակ, և նաև փաստ է, որ Նիկոլն այդ հանգամանքն այսօր կասկածի տակ չի դնում, այլ զբաղված է Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման համար բարոյաիրավական հիմքեր ստեղծելով: Եթե Նիկոլը հայրենասեր է ու հողերի համար պայքարող, ինչո՞ւ է զբաղված ադրբեջանական ագրեսիան ու դրա արդյունքները լեգիտիմացնելով, դե թող թուրքի «հավին մի հատ քշա ասի», դե թող Իլհամի հայհոյանքներին մի հատ պատասխանի:
Նիկոլը թուրքական ագրեսիային պատասխանում է Անկարայում Էդրողանի առաջ կզելով ու Իլհամին զվարճացնելով՝ վերածված էրդողանական պալատի յուրատեսակ խեղկատակի, որի վրա ղժում են, որին ստորացնում են՝ ի դեմս նրա ստորացնելով ոլորիս:
Ավելի լավ ա՝ մարդ մեռնի կամ չծնվի, քան Ասլանյան Հակոբի նման անարժան նախնի ունենա…»։