Գրիգոր Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այդպես էլ չեմ կարողացել հասկանալ այն տղամարդկանց, ում կինն ու երեխան (ները) տանը, ինքը սիստեմատիկ ընկերների հետ է, մինչ ուշ գիշեր։
Ես հասկանում եմ, որ այդ վարքը հատկապես մշակույթով է թելադրված, ինչպես նաև մեր մշակույթում է, որ սովորողներին դոձիկ էին ասում, իսկ օրինապահ մարդկանց վատ աչքով նայում։
Բայց ոնց կարող է ինչ-որ բան քեզ ստիպի, որ ընտանիքիդ մոտ չլինես, իմանալով, որ նրանք տանն են ու իհարկե քեզ սպասում են։
Ես գիտակցական տարիքից չեմ սիրել մեր մշակույթի մեջ եղած անառողջ ենթամշակույթները։ Հավանաբար 10 տարեկանից սկսած, դպրոցում բողոքում էի ռաբիզի ու էստրադային գարշելի երևույթի դեմ, փոխարենը խոսում էի Պագանինիից, Լուսինե Զաքարյանից, Բիթլսից կամ Մոցարտից։
Մեր մշակույթը լի է տգիտությամբ ու անճաշակությամբ, կեղծիքով ու տգիտությամբ։ Հիմարացած նայում էի, որ քեֆերի ժամանակ երեխային գրկած ծխելով խմում են երեխաների կենացը։
Կրթությունը ծնում է առողջ մշակույթ, իսկ տգիտությունը՝ հակամշակույթ, որից պարտավոր ենք ազատվել»։