Առողջապահության նախարարությունը ներկայացրել է մի քանի կանոն տոնական օրերին ընդառաջ.
- Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը:
- Մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:
- Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է պահվեն այլ սննդամթերքից առանձին` փակ տարաներում, սառնարանային պայմաններում:
- Սնունդը պետք է ենթարկել մանրազնին ջերմային մշակման. վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած:
- Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի:
- Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:
- Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով:
- Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց, իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե: