«Պետական հրահանգ կա պետական մակարդակով ուրախանալու»․ «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

«Պետական հրահանգ կա պետական մակարդակով ուրախանալու»․ «Հրապարակ»

Պետական գերատեսչության աշխատակիցներին հրահանգվել է պարտադիր մասնակցել տարեվերջյան խնջույքներին, կամ ինչպես ընդունված է ասել՝ «կորպորատիվներին», հակառակ դեպքում նախատոնական պրեմիաները չեն ստանալու։ Ոլորտի աշխատակիցները  այս թեմայով անգամ բոցեր են անում, թե «պետական հրահանգ կա պետական մակարդակով» ուրախանալու։

Տարբեր նախարարությունների, պետական կառույցների աշխատակազմերը ավանդույթի համաձայն տարեվերջյան խնջույքներ են մշտապես կազմակերպել, ավանդույթը հասկանալի պատճառներով հատվածաբար է շարունակվել 2020 թվականի պատերազմից հետո, երբ ոչ բոլորն են կորպորատիվներ կազմակերպել։ Սակայն, պարզվում է, «ամենավերեւից» հրահանգվել է , որ բոլոր գերատեսչություններում այս տարի նման քեֆ-ուրախություններ կազմակերպել, թերեւս փորձում են Արցախի հանձնումից հետո հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ մարդկանց մի փոքրիկ խումբ է ողբում Արցախի կորուստը, իսկ լայն զանգվածների համար, մեղմ ասած, միեւնույն է՝ Արցախը կա, թե չկա։

Նշենք, որ օրեր առաջ էլ Հանրային հեռուստաընկերության կոլեկտիվն է Դվին ռեստորանում ամանորյա խնջույք անցկացրել՝ մասնակիցների թիվը ավելի քան 500 է եղել։ Երգել են տեղական աստղիկները՝ Արամ Mp3-ն, Եվրատեսիլին մասնակցած երեխաները եւ այլք:



Նման նյութեր