Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդ ինչքան ասում ա հեռու մնա ձեզնից՝ չի լինում… դուք եք գալիս կպնում… Լուլու …ազգային ժողով…
Նախապես ասեմ, ես ոչ կոչում ունեմ, ոչ էլ աղերս այն ստանալու, բայց ստանալու դեպքում էլ՝ արժանապատվորեն վերցնելու եմ, ու ինձ հետաքրքիր չի իշխանության ղեկին ով է,որովհետև ես Հայաստանի Հանրապետության դերասանուհի եմ, ոչ թե ինչ որ խմբակցության կամ իշախանության դրածո, իշխանությունները գալիս-գնում են Հայաստանն ու Հայրենքը-ՈՉ, իսկ կոչումն ընդհամենը աշխատանքի գնահատակն է, ուրիշ ոչինչ (համենայնդեպս մեր երկրում)…
Արտիստի կամ արվեստով զբաղվողի գերնպատակը ստեղծագործելն ու արարելն է, սիրված լինելն էլ կոչումը չի որոշում, այլ հանդիսատեսը (Փառք Աստծո, գիտեմ՝ դա ինչ է):
Իսկ հիմա բուն նյութին… դիմում եմ ձեզ´ Լուլու´ Lusine Badalyan էդ, որ մասսայական-հեգնական ու համարձակ խոսում եք, թե կոչումով ԲԵՐԱՆ ԵՆ ՓԱԿՈւՄ (նախ՝ եթե դեպքեր գիտեք՝ անուն առ անուն խոսեք) ու հետո ինձ շատ հետաքրքիր է Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Առնո Բաբաջանյանի, Հովհաննես Չեքիջյանի Տիգրան Մանսուրյանի, Գոհար Գասպարյանի, Վիկտոր Համբարձումյանի, Ալբերտ Ազարյանի… (աստղաբույլը շատ է Փառք Աստծո, կոչումով անվանի ու արժանի մարդիկ շատ ունենք, բոլորին հիշում եմ, բայց գրառումս ավարտ չի ունենա!!!) վերը նշվածների ԲԵՐԱՆՆ ԻՆՉՈՎ ԵՆ փակել․․․
Թե՞ սեփական փորձից գիտեք!!! կարծեմ երկրի ծանրագույն շրջանում «ստրեսային» որոշումներ էիք կայացրել, մանդատ էիք դնում, թե վերցնում… չհասկացանք՝ ինչ-որ կերպ ձեր ԲԵՐԱՆՆ Էլ ՓԱԿԵՑԻՆ՝ առանձնապես ձեր ոլորտից բան չեմ հասկանում, բայց ոնց տեսնում եմ՝ մեր ոլորտից լավ տեղյակ եք…
Ուստի կխնդրեի ձեր ղեկավարած կործանարար ձեռքերը հնարավորինս հեռու տանել արվեստից, ամեն բան քանդելով ու ապականելով առաջ եք գնում, հիմա էլ թաթախվել եք Մարդկանց վաստակի ու անունների ետևի՞ց։
Էնպես չի, որ շնորհը, տաղանդը, սերն առ արվեստը դուք եք մեզ շնորհել, որ հիմա էլ ձեր պիղծ ատյաններից դատավոր եք դարձել (ձեր կողմից տրված ողորմելի աշխատավարձերը վկա):
Հայաստանի գլխին «լինել, թե չլինելու» թուրն է կախված, դուք ինչ եք քննարկում… (չնայած դուք գուցե ձեր մեջ արդեն ամեն բան գիտեք… հասել եք արվեստին, ուղղակի մեզ եք մոռացել տեղեկացնել)»: