«Հակոբյան Աննան էլ հայտարարում էր, թե 11.000 դասալիք ենք ունեցել… Իլհամն էլ պլեճ էր անում ու մեր բանակի վրա «կայֆավատ» լինում». yerevantimes
Advertisement 1000 x 90

«Հակոբյան Աննան էլ հայտարարում էր, թե 11.000 դասալիք ենք ունեցել… Իլհամն էլ պլեճ էր անում ու մեր բանակի վրա «կայֆավատ» լինում». yerevantimes

Սյունիքի կալավանցի մարզպետ Ղուկասյան Ռոբոն, լրագրողների հետ փողոցում ունեցած ակամա զրույցում մեկնաբանելով Տավուշի գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է, թե եթե ուզում ենք՝ամեն ինչը մերը լինի, պետք է լինել միասնական: Իսկ ահա լրագրողի դիտարկմանը՝ միասնաբար ասում ենք՝ մի՛ հանձնեք, կալավանցին արձագաքնել է.

«Միասնաբար պետք է կռվել: Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում՝ զենքը, տանում ա՝ հեռախոսը, էսպես ա…»:

Կալավանցին, փաստորեն, ակամա բացահայտել է հողերի հանձնման սցենարը: Տեսնելով, որ տավուշցիները դիմադրում են՝ Նիկոլը կարող է գնալ հերթական պայմանավորված պատերազմի՝ անտեր թողնելով տեղի բնակչությանը բախման ամենավճռական պահին: Հետո այս կալավանցու նման մյուս իշխանավորներն էլ կսկսեն հայտարարել, թե մեղքը մերն է եղել. հայ տղամարդիկ չեն կռվել, ձեռքը զենք չեն վերցրել՝ նախըտրելով կռվելու փոխարեն «սելֆիավատ» լինել:

Հակոբյան Աննան էլ, չէ՞, հայտարարում էր, թե 11.000 դասալիք ենք ունեցել ու հենց այդ պատճառով ենք պարտվել: Իլհամն էլ պլեճ էր անում Աննայի խոսքերն ու մեր բանակի վրա «կայֆավատ» լինում՝ մեզ ներկայացնելով որպես վախկոտներից ու պորտաբույծներից բաղկացած մի ցեղակույտ:

Մինչդեռ հենց հիմա տավուշցիները պետությունից զենք ու զինամթերք են պահանջում՝ սեփական ուժերով թուրքին դիմագրավելու համար, բայց ոչ ոք նրանց զենք չի տալիս, ավելին՝ ասում են՝ Նիկոլը 3-րդ բանակային կորպուսի հերն է անիծում՝ թուրքի գործը հեշտացնելու համար:

Մարզերը կտան թուրքին, հետո կգան Երևան ու մեղավոր կհռչակեն ցանկացածին՝ բացի իրենցից՝ չմոռանալով հայտարարել՝ իրենք թիվ մեկ պատասխանտուն են, բայց բնավ թիվ մեկ մեղավորը չեն:

Նիկոլն էր, չէ՞, նման մի բան ասում…

https://t.me/yerevantimes9/404



Նման նյութեր