Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էւում գրում է. «Ուշադրություն. Նորից հանրային կարծիք ենք ուսումնասիրում:
Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ ստորեւ ՈՒՇԱԴԻՐ ծանոթանալ վատ սովորությունների ցանկին եւ մեկնաբանություններում նշել, թե որն եք համարում մեր ժողովրդի այժմյան ամենաամենաամենավատ սովորությունը: Խնդրվում է ընտրել միայն մեկը, յուրաքանչյուրը կարող է քվեարկել միայն մեկ անգամ, եթե արդեն քվեարկել է, ապա խնդրում եմ ֆեյք պրոֆիլով նորից չքվեարկել, ֆեյքերը կարող են քվեարկել մեկ անգամ, եթե հայու գեն ունեն, լցոնել չկա, կզրկեմ ձայնից, նոր վատ սովորություններ չավելացնեք խնդրում եմ, մեր ունեցածը շատ էլ է:
1. Ծխելը
2. Հարբեցողությունը
3. Աղբը տնից հանելը
4. Կնկան ծեծեը
5. Մարդուն ասելը՝ գլուխս էսօր ցավում է
6. Հանրապետականի լծի տակ ապրելը
7. Զուգարանի ջուրը չքաշելը
8. Եղունգ կրծելը
9. Հասարակական վայրում թքելը
10. Կաշառք տալը
11. Կաշառք վերցնելը
12. Թմրամոլությունը
13. Վարկ վերցնելը
14. Պարտք չփակելը
15. Սկայպում ապրելը
16. Հարեւանի տնից եկող ղալմաղալին ականջ դնելը
17. Մնացած ազգերին քֆրտելը
18. Շատակերությունը
19. Մենթերի գլխին ավետարան կարդալը
20. Օտարատառ հայերեն գրելը
Քվեարկությունը կավարտվի 19 ժամ հետո, փետրվարի 23-ին, ժամը 12:00-ին:
Հարգանքներով՝
«Գելափը գլոխը պատին է տվել» գիտահետազոտական կենտրոն
Հետգրություն. Ցածը կարող եք քարոզել՝ ինչ կամենաք»: