Հիգիենան միջնադարում. ինչպե՞ս էին քաղաքացիները սքողում օճառով չլվացվելու իրենց ցանկությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հիգիենան միջնադարում. ինչպե՞ս էին քաղաքացիները սքողում օճառով չլվացվելու իրենց ցանկությունը

Միջնադարը հիշատակելիս միանգամից երևակայությունը սկսում է կերտել շքեղ հագուստներով կանանց, նրանց երկրպագուների կերպարները, ճոխ պարահանդեսները:

Որոշ կանայք անգամ երազում են ծնված լինել այդ «հիանալի» դարաշրջանում, սակայն իրականությունն այն է, որ մինչև 19-րդ դարը տիրել է սարսափելի հակահիգիենիկ վիճակ, որը «թաքցվում էր» օծանելիքների ու այլ անուշահոտությունների բույրերի միջոցով:

Զարմանալի է, սակայն, այն ժամանակ հիգիենայի բացակայության համար պատասխանատու էր եկեղեցին:

Միջնադարում գոյություն չուներ լողանալու մշակույթ: Անտիկ աշխարհում սեփական մարմնի մասին հոգ տանելը գրեթե կուլտի էր վերածվել: Դրա վառ ապացույցը Հռոմում առկա մի քանի հարյուր բաղնիքներն են: Քրիստոնեության մուտքով՝ դրանք փակվեցին քարոզիչների կողմից՝ պատճառաբանությամբ, թե բոլորի առաջ մերկանալը մեղք է, բացի այդ՝ թանկ էր նաև փայտը:

131245_max

Միջնադարում մարդկային մարմինների վատ հոտը խլացվում էր թունդ օծանելիքներով:

Եթե 15-16-րդ դարերում մարդիկ լոգանք էին ընդունում գոնե մի քանի ամիսը մեկ անգամ, ապա 18-րդ դարում ընդհանրապես դադարեցին լողանալ: Պատմությանը հայտնի են շոկային փաստեր Լյուդովիկոս 14-րդի մասին: Արև-արքան կյանքում լողացել է ընդամենը մի քանի անգամ, այն էլ՝ բժիշկների պարտադրմամբ: Այդ գործընթացն այնքան դուր չեկավ միապետին, որ նա հրաժարվեց ջրային պրոցեդուրաներից:

3

Զուգարանների բացակայությունը ոչ ոքի չէր անհանգստացնում: Անգամ Վերսալում ոչ մի զուգարան նախատեսված չէր: Երկար միջանցքներում կախված էին ծանր վարագույրներ, որոնց հետևում էլ մարդիկ հոգում էին իրենց բնաան կարիքները:

Անգամ հիմա պալատի որոշ հատվածներում կարելի է զգալ տհաճ այդ հոտը: Հենց այդ ժամանակ էլ սկսեցին լայն տարածում ստանալ օծանելիքները: Դրանք կոչված էին խլացնել մարդկային մարմինների գարշահոտությունը:

Միջնադարում զուգարաններին փոխարինում էին գիշերանոթները:

 

Միջնադարյան զուգարան: Ամբողջ պարունակությունը թափվում էր փողոց:

2

Այդ ժամանակների համար բնորոշ լայնեզր գլխարկները ոչ թե նորաձևություն էին, այլ անհրաժեշտություն:

Միջնադարյան տիկինները հոգ չէին տանում իրենց հիգիենայի մասին: Ի վերջո, 19-րդ դարում մարդկանց բառացիորեն ստիպեցին լողանալ:

Պատրաստեց Կարմեն Ղուկասյանը

168.am