
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր քջում գրում է. «Մեր հասարակությունն արժանի է այն իշխանությանը որն ունի:
facebook-յան շատ օգտատերեր չեն կարող թաքցնել իրենց վրդովմունքը ԱԺ հերթական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո… Զարմանում եմ, որ facebook-յան «մտավորականությունն» ավելին էր սպասում այս ընտրություններից…
Որոշ աչքը զարնող խախտումները եթե մի կողմ թողնեմ, ապա տեղի ունեցավ այն, ինչին ես սպասում էի… Ընտրակաշառքով և մանկամտային շանտաժներին ենթարկվող «հասարակությունն» արժանի է ունենալ այն իշխանությունը, որին նա ընտրում է…
Թող ոչ ոք այսուհետ չդժգոհի և չնվնվա երկրում տիրող իրավիճակից… Երկրում տիրող իրավիճակի համար պատասխանատու ենք ԲՈԼՈՐՍ, այդ թվում նաև «ԲՈԼՈՐԻՍ» մեջ մեծամասնություն կազմող ու իր ձայնն ընդամենը «30 արծաթով» վաճառող ստրկամիտ «ինտելիգենցիան» և մարգինալացված ամբոխը… «ԲՈԼՈՐԻՍ» մեջ փոքրամասնություն կազմող, բայց չկաշառվող մասսան գերադասում է պայքարի այլ ձև… Կամ լռում է, կամ էլ արտագաղթում…»: