«Ինձ ի՞նչ… Սիրած գործն ունեմ, սիրած թիմն ունեմ, ծրագրեր ու բավարար ֆինանսներ ունեմ, աշխարհը ման եմ գալիս»
Advertisement 1000 x 90

«Ինձ ի՞նչ… Սիրած գործն ունեմ, սիրած թիմն ունեմ, ծրագրեր ու բավարար ֆինանսներ ունեմ, աշխարհը ման եմ գալիս»

Ստյոպ Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևանի մի քանի թաղերում քայլելիս դիտարկումներ արեցի։ Մի կողմ թողնեմ այն հանգստությունը, որ կա քաղաքում։ Նորմալ երկրում այսպիսի ընտրություններից հետո գոնե երիտասարդությունն ու միջին խավը կեռային։ Բայց դա հեչ։

Մարդիկ, ովքեր ինձ դեմքով ճանաչում էին, աշխատում էին հայացքները փախցնել։ Ես էլ նագլիորեն ուղիղ նայում էի դեմքերին։ Ու շատերը գլուխները կախում էին… Որովհետև բոլորը բռնվել են… Նախկինում մարդիկ կամ կարողանում էին ընտրակաշառք վերցնել ու խաբել, կամ էլ՝ Խորհրդարան անցնող ուժերը կամ չանցնող բայց սոլիդ տոկոս ստացող ուժերն այնքան շատ էին, որ անգամ կաշառք վերցրածներն էին փորձում նրանց ընտրող երևալ… Այժմ բռնվել են բոլորը՝ գրեթե ամեն երեքից 2-ը ՀՀԿ ու Ծառուկյան է ընտրել… Ու շատ քչերը արժանապատիվ երևալու հնարավորություն ունեն։

Տաքսու երկու վարորդներ, որ փորձում էին արդարացնել ժողովրդի ընտրակաշառք վերցնելը, տեսնելով, որ չեն կարողանում, ստիպված հայտարարեցին, թե իրենք ոչ մասնակցել են ընտրություններն, ոչ էլ փող վերցրել։ Բայց ստում էին։ Ավելին, իրենք գիտեն, որ բոլոր տաքսիստները այդ օրը ՀՀԿ կամ Ծառուկյան դաշինքի շտաբերի պատվերով ընտրող են տարել տեղամաս, տաքսիներում նրանց հետ եղել են ուղեկցորդներ ու միգուցե նաև ընտրակաշառքն է տրվել։

Եթե բոլորին այսպես դեմ տանք պատին, վերջում պարզվելու է, որ ոչ մեկ ընտրության չի գնացել, ինչը իհարկե սուտ է։ Մի խոսքով, այսօր նկատեցի, որ բոլորս գիտենք, որ իրենք կույս չեն, ազնիվ չեն, ընդդիմադիր չեն ու ընտրակեղծարար են… Ու այլևս չեն կարողանում թասիբով, հայու գենով ու ընդդիմադիր ներկայանալ… Ահա թե ինչու էին շատերը գլխահակ ու խուսափում էին ուղիղ նայել աչքերիդ մեջ…

Էհ ժողովուրդ ջան, ինչ արեցիր/անես՝ քեզ արեցիր/կանես։

Ինձ ի՞նչ… Սիրած գործն ունեմ, սիրած թիմն ունեմ, ծրագրեր ու բավարար ֆինանսներ ունեմ, աշխարհը ման եմ գալիս, ազատություն ունեմ, ես չեմ ամենաշատը տուժելու…»: