
Asekose.am-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում բնակվող և ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցով աղմկահարույց պատմության մեջ ընկած Իրեն Ավետյանը երկու տարի առաջ մահմեդականություն է ընդունել:
Արդեն տեղեկացրել ենք, որ նա, չնայած ամուսնացած չէ, սակայն ապրում է թուրք տղամարդու հետ և չի թաքցնում իր համակրանքը թուրքերի և Թուրքիայի հանդեպ:
Նաև տեղեկացրել էինք, որ նա գրող Նաիրի Զարյանի ծոռնուհին է:
Հավելենք, որ Իրենի մայրը՝ Մերի Զարյանը երկար տարիներ աշխատել է Ազգային հեռուստատեսությունում, սակայն այժմ չի շփվում դստեր հետ և ունի իր նոր ընտանիքը:
Հատկանշական է, որ համացանցում բարձրացված աղմուկից հետո, Իրեն կամ, ինչպես ադրբեջանցիներն են նրան կոչում ռեպորտաժում, Այրին Ավետիսյանն արդեն սկսել չքմեղանալ:
Սակայն, հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս, անցած տարի, ապրիլյան պատերազմի օրերին, նույնպես աչքի էր ընկել իր դավաճանական դրսևորումներով ու համացանցում տեղադրել էր Թուրքիայի դրոշը:
Իսկ այսօր արդեն Իրեն Ավետյանը համացանցում իր ընկերներին խնդրում է ջնջել տեսանյութը, որում նա հարցազրույց է տալիս ադրբեջանցիներին՝ պատճառաբանելով, որ հարցերը տրվել են ռուսերեն, որին ինքը այքան էլ լավ չի տիրապետում, բացի այդ՝ դրանք հատուկ կրկնվել են, որպեսզի ինքըստիպված լինի պատասխանել:
Իրեն Ավետյանը նաև հատուկ ընդգծում է, թե որքան էլ ինքը քննադատի Հայաստանին ու ՀՀ կառավարությանը, ամեն դեպքում ինքը հակահայ չի:
https://www.youtube.com/watch?v=8jXNX5rxO0c
https://www.youtube.com/watch?v=12s2rUYu0ZA