Հայտնի Gentl`s ամսագիրը խոսել է ABBYY ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու հայազգի Դավիթ Յանի հետ և պարզել, թե ինչո՞ւ Դավիթ Յանը երբեք չի ունենա ֆինանսական ավելցուկ, ինչի՞ համար չպետք է ափսոսալ 100 հազար դոլարը, և ինչո՞ւ է ավտոմեքենան սուրճ պատրաստող մեքենայից վատը:
168.am-ը Ձեր է ներկայացնում հարցազրույցի ամենաուշագրավ դրվագները:
– Որպես մարդ, ում ստեղծած պրոդուկտներն ու մտքերը գողանում են ամեն վայրկյան, ի՞նչեք կարծում՝ ի՞նչ է կատարվում օրենսդրական դաշտում: Դրանք ինչ–որ կապ ունե՞ննորարական ուղենիշերի հետ: Որքանո՞վ են օգնում օրենքները, կամ արդյո՞ք դրանք պետք ենհեղինակային իրավունքներ ունեցողներին:
– Ես իրավաբան չեմ, բայց եթե օրենքն իրոք թույլ է տալիս արգելափակել համացանցային ռեսուրսը՝ առանց սեփականատիրոջը տեղեկացնելու և միայն հեղինակային իրավունքի հիման վրա, ապա այն ոչ մի կապ չունի նորարարական տեխնոլոգիաների հետ: Ընկերությունը, որը բիզնես է սկսում, պաշտպանում է իր ինտելեկտուալ սեփականությունը՝ հիմնվելով շուկա դուրս գալու արագության և դինամիկայի վրա: Ցավոք, ոչ մի ուրիշ օրենք այստեղ չի գործում:
– Իսկ Երկիր մոլորակի ո՞ր մասում արժե նորարական բիզնես հիմնել:
– Նորարարական բիզնես կարելի է հիմնադրել այնտեղ, որտեղ կունենաս թիմ: Օրինակ, նավթ կարելի է ավելացնել այնտեղ, որտեղ հողային հարմար ռեսուրսներ կան: Ավելորդ է նավթ ավելացնել այնտեղ, որտեղ այն չկա: Ինովացիայում այդ «նավթը» մարդիկ են, ովքեր կարող են ստեղծել նոր տեխնոլոգիաներ, մարդիկ, ովքեր կարող են այդ տեխնոլոգիաները դարձնել կոմերցիոն:
– Թվարկեք երեք այնպիսի հաջողակ գաղափարներ, որոնք կարելի է օգտագործելինովացիոն start up-ի համար:
– Այսօր շատ բան կարելի է ստեղծել 3 հիմնական երևույթների շուրջ:
Առաջինը սոցիալական մեդիան է: 2005-2008 թվականներին արագ տարածվեցին ընդհանուր նշանակության սոցիալական ցանցերը, իսկ հիմա ժամանակն է մասնավոր ցանցեր ստեղծելու համար: Facebook, Twitter ցանցերն արդեն տիրապետող են ընդհանուր սոցիալական մեդիայի դաշտում, դրա համար այս ոլորտում նոր բան ստեղծելն անիմաստ է: Այդ պատճառով հիմա ավելի ձեռնտու է ստեղծել ինչ-ինչ ոլորտներում մասնագիտացած ցանցեր, կամ ինչ-որ կոնկրետ հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար:
Երկրորդը, այսպես կոչված, electronic marketplace-ն է: Սա տիրույթ է, որտեղ հավաքվում են ինչ-որ կոնկրետ ծառայություններ առաջարկողներ: Նման նախագծերը տարածվում և զարգանում են շատ արագ: Նմանօրինակ ծառայություն է, օրինակ, «Яндекс.Такси», GetTaxi-ն: Իսկ ամենաաղմկոտ և հայտնի ընկերությունն այս ոլորտում Uber-ն է, ով իր շահույթը հասցրել է մինչև 3.5 միլիարդ դոլարի: Սա պարզապես հրաշալի նախագիծ է: Դարեր շարունակ կան տաքսիները, բայց կարծես նմանօրինակ նախագծով այն վերակենդանացավ ու նոր շունչ ստացավ:
Երրորդը, որ ես կուզեի առանձնացնել՝ natural language understanding-ն է ՝ բնական լեզուն հասկանալու տեխնոլոգիան: 5-7 տարի հետո այս տեխնոլոգիան այնպես կմտնի մեր կենցաղ, որ մենք չենք էլ կարող պատկերացնել, թե ինչպես ենք ապրել առանց դրա: Այս նոր երևույթները ոչ միայն կդառնան մեր համակարգիչներում կամ հեռախոսներում «ապրող» օգնականներ, այլև կշփվեն մեզ հետ բնական լեզվով: Հետագայում մենք կշփվենք սառնարանի, հեռուստացույցի, փոշեկուլի հետ, և սա բնավ ֆանտաստիկայի ժանրից չէ: Կստեղծվեն սառնարաններ, որոնք մեզ կպատմեն առողջ սնունդի մասին, մեքենաներ, որոնք կընթանան մայթերով ու կխոսեն մեզ հետ մեր իսկ լեզվով: Այս ամենը կա, այս ամենը կլինի ու կփոխի մեր կյանքը գալիք ապագայում:
– Ըստ Ձեզ՝ որքա՞ն գումար է անհրաժեշտ նորարարական աշխատանքներ սկսելու համար:
– Նախագծերը կարելի է պատրաստել մի քանի հազար դոլարով, բայց սովորաբար այն իրականացնելու համար պահանջվում է 50 հազարից մինչև 500 հազար դոլար:
– Իսկ ինչի՞ց սկսել:
– Պետք է վերցնել գաղափարը, գրել այն, նկարել նախագիծը և այդ թղթով գնալ սրճարան, խորհրդակցել այնտեղի մարդկանց հետ և իմանալ, թե ինչ են նրանք մտածում այդ գաղափարի մասին:
– Դուք արե՞լ եք այդպես:
– Այո, արել եմ, պարբերաբար չէ, բայց արել եմ: Կարելի է հարցնել նաև ընտանիքի անդամներին և ընկերներին, բայց նրանց պատասխանները հաճախ ոչ այնքան օբյեկտիվ են, նրանք հիմնականում տալիս են դրական պատասխաններ: Իսկ երբ փողոցում մոտենում ես մարդուն ու հարցնում իր կարծիքը գաղափարի մասին, նրա դեմքի արտահայտությունից էլ կարելի է հասկանալ՝ ինչ է մտածում: Չպետք է վախենալ բացասական կարծիքներից:
Պետք է վախենալ միայն այն դեպքում, երբ կարծիքների մեծ մասը չեզոք են: Այդ դեպքում գաղափարի մեջ պետք է ինչ-որ բան փոխել, և, երբ հիմնականում կլինեն դրական կարծիքներ՝ պետք է սկսել աշխատանքները:
– Մի առիթով ասել եք, որ աշխատում եք շաբաթական 70 ժամ: Հե՞շտ է պահպանել այսռիթմը:
– Իրականում 70 ժամն ամենաքիչն է: Կարծում եմ, որ եթե հոբբին և մասնագիտությունը համընկնում են, ապա չի լինի ոչ մի դժվարություն: Բացի այդ, ես արդեն 45 տարեկան եմ ու արդեն հասկանում եմ, որ պետք է և զբաղվել սպորտով, և հետևել սննդակարգին: Շատ մարդիկ հասկանում են, որ պետք է հետևեն իրենց, երբ արդեն շատ ուշ է լինում: Ես փոփոխել եմ սննդի հետ կապված շատ սովորություններ: Ես այլևս չեմ հիվանդանում: Առաջ ես շատ արագ էի վարակվում հարբուխով, կոկորդս միշտ ցավում էր, բայց այժմ իմ շրջապատում հարբուխով հիվանդներն էլ գիտեն, որ ինձ չեն կարող վարակել:
– Ձեր փոխարեն՝ շատերն արդեն կգնային վաստակած հանգստի: Դուք ունե՞ք որևէնպատակ, որի իրականացումից հետո արդեն Ձեզ թույլ կտաք արձակուրդ վերցնել:
– Շատ դժվարությամբ եմ պատկերացնում ակտիվ կյանքով ապրող մարդու, ով կերազի սեփական թոշակի մասին: Չնայած հետաքրքրությունները կարող են փոխվել: Հիմա ես առավել ուշադրություն եմ դարձնում բարեգործական նախագծերին: Ես նոր եմ վերադարձել Հայաստանից, որտեղ զբաղվում ենք «Այբ» դպրոցի հարցերով, որը մենք անվանել ենք ապագայի գիմնազիա: Մենք հիմա բացել ենք դպրոցի 2 մասնաշենքը, որտեղ սովորում են 200-ից ավելի աշակերտներ, իսկ ապագայում մենք կստեղծենք 7 հեկտար տարածությամբ ամբողջ մի քաղաք՝ սեփական կամպուսով, ինովացիոն կենտրոնով, աշակերտների համար բիզնես-կենտրոնով: Մենք ստեղծել ենք այն, ինչի մասին երազում էինք դպրոցական տարիքում: Մեր առաջին շրջանավարտներն արդեն ընդունվել են Հարվարդի, Սթենֆորդի և այլ հայտնի համալսարաններ: Մենք ուզում ենք հնարավորություն տալ երեխաներին՝ ստանալ բարձրագույն մակարդակի միջնակարգ կրթություն և ունենալ հնարավորություն՝ ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ:
– Ըստ Ձեզ՝ որքա՞ն գումար է պետք մարդուն երջանիկ ապրելու համար: Կա՞ մի գումարիչափ, որից հետո անտեղի ֆինանսական ավելցուկ կլինի:
– Ավելցուկի հետ կապված՝ ես չգիտեմ: Ըստ իս՝ այն ուղղակի չի լինում: Նկատի ունեմ հետևյալը. ես մինչ օրս օգտվում եմ էկոնոմ կարգի ինքնաթիռներից, վարում եմ երրորդ կարգի BMW մեքենա, քանի որ հասկանում եմ, որ այն տարբերությունը, որ ես դրանից ստանում եմ՝ կարող եմ ուղղել բարեգործական նպատակներով: Չնայած իրականում բարեգործական ծրագրերի վրա ես ծախսում եմ ավելի շատ, քան այդ տարբերությունն է: Սակայն ես կուզեի ավելի շատ ծախսել: Դրա համար էլ ցանկացած գումար, որ անվանում եք ավելցուկ, կարող եմ օգտագործել կոնկրետ նպատակի համար:
Դժվար է պատասխանել այն հարցին, թե որքան գումար է պետք մարդուն երջանիկ ապրելու համար: Ես գիտեմ մարդ, ով ունի շատ հայտնի ու ծաղկուն բիզնես, բայց տարեկան իր ընտանիքի վրա ծախսում է 50-100 հազար դոլար, բայց գիտեմ նաև մարդ, ով տարեկան 1 միլիոն դոլար է ծախսում միայն իր վրա:
Հայտնի է, որ այն նույն Սթիվ Ջոբսն իր վրա ծախսել է շատ քիչ գումար և ապրել է շատ համեստ կյանքով: Ի դեպ, հիմա իմ տունը շատ քիչ է հեռու այն տեղից, որտեղ նա ապրել է իր կյանքի մեծ մասը:
Ինձ համար անիմաստ է գնել վերջին մոդելի ավտոմեքենա և կանգնեցնել այն ավտոտնակում: Դրա փոխարեն՝ հիմա ես գնել եմ վերջին մոդելի սուրճ պատրաստող սարք:
– Անսպասելի էր, ինչպե՞ս եք օգտագործում սուրճը:
– Ես սուրճ եմ պատրաստում, բացի այդ, զբաղվում եմ Late Art-ով:
– Նկարո՞ւմ եք:
– Այո, դա իմ հոբբիներից մեկն է: Ես կաթնային փրփուրով նկարում եմ սուրճի վրա: Սա շատ հետաքրքիր է: Երևի թե սուրճ պատրաստող սարքն ինձ ավելի է ուրախացնում, քան նոր ավտոմեքենան:
Անհետաքրքիր է գումարը ծախսել ինքդ քեզ վրա: Հետաքրքիր է ստեղծել մի բան, որը ապրելու է քեզնից հետո, ունենալու է սեփական կյանք, ուրախացնելու է շատ մարդկանց: Ես սիրով 100 հազար դոլար կտամ երիտասարդների խմբին. գուցե նրանք անեն այնպիսի մի հայտնագործություն, որը կփոխի աշխարհը: Կամ էլ չեն ստեղծի, ու ես կկորցնեմ գումարը, բայց նրանք կմեծանան ու կդառնան ավելի հեղափոխական գաղափարներ ծնող: Սա ավելի օգտակար է, քան ունենալ մի քանի ավտոմեքենաներ, կամ էլ հանգստանալ ամենաթանկ կղզիներում:
– Ըստ Ձեզ՝ նորարարական տեխնոլոգիաները կյանքի ո՞ր ոլորտում չեն կարող կյանքստանալ:
– Նման ոլորտների մասին ես չգիտեմ: Աշխարհն անընդհատ առաջ է շարժվում, և նույնիսկ ամենաավանդական ոլորտները կարող են առնչվել ինովացիայի հետ:
– Որպես վերջաբան. ի՞նչ կմաղթեք երիտասարդ ընկեություններին, ովքեր զբաղվում եննորարարական բիզնեսով:
– Ու զում եմ մաղթել, որ երիտասարդներն իրենց գործը տանեն մինչև վերջ: Հեղափոխական գաղափարները հրաշալի են, բայց դրանք իրականացնելու փուլում առաջ են գալիս շատ խնդիրներ: Պատրաստ եղեք, արեք գործը մինչ վերջ, և վաղ թե ուշ հենց ձեր գաղափարը կփոխի աշխարհը:
Թարգմանությունը՝ Սիրարփի Աղաբաբյանի
Հունիս 21, 2015
168.am