Այստեղ չգիտեն նորարար տեխնոլոգիաների մասին, բայց գիտեն ինչպես ձեռքով գետնել արջին: newmag-ը լուսանկարել է Վայոց Ձորի Ազնաբերդ համայնքի առօրյան:
Վայոց Ձորի Զառիթափ համայնքը ինը գյուղերից կազմված մի փունջ է: Հասնելու համար կամ պետք է տեղն իմանաս, կամ ուղեկցորդ ունենաս, կամ էլ ավանդական թղթե քարտեզից օգտվես: Նավիգատորներն ու նորագույն տեխնոլոգիաներն ուղղակի անզոր են, այստեղ նույնիսկ բջջային ծածկույթ չկա:
Գյուղերը հին չեն, 70 տարվա պատմություն ունեն: Բնակչությունն էլ է քիչ: Ենթակառուցվածքները ոչ թե վատ են աշխատում, այլ պարզապես չկան: Որոշ գյուղերում խանութ գնալու համար պետք է հասնել հարևան համայնք, կամ ավելի հեռու:
Ազնաբերդ գյուղը սահամանապահ գյուղ է: Փողոցային լուսավորություն չուներ հիմնադրման օրից: Այստեղ բոլորը` մեծից փոքր, ամառ թե ձմեռ կրում են ռետինե բարձրաճիտք կոշիկներ, ոչ թե նրա համար, որ կոշիկ գնելու հնարավորություն չունեն, այլ միակ միջոցն է` մինչև ծնկները ցեխի մեջ չխրվելու համար:
Վայրի գազանների հետ մենամարտն էլ ազնաբերդցիների համար սովորական է: Հատկապես արջերի հետ են հաճախ ձեռնամարտի բռնվում: Բանն այն է, որ գյուղը վայրի կենդանիների քոչի միջանցք է: Ամենաշատն այստեղ տուժում են մեղվապահները:
Ամբողջությամբ՝ newmag.am