Միանգամից մի քանի ռուսաստանաբնակ հայեր են ընդգրկվել GQ ամսագրի կազմած՝ երկրի 2017 թվականի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:
«Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ «Բիզնես» անվանակարգում ամսագրի վարկանշային աղյուսակում տեղ է գտել գործարար, «ՌԵՍՕ-Գարանտիա»-ի համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը:
Բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը ընդգրկվել է GQ-ի ցանկում «Գիտություն» անվանակարգում: Ամսագիրը նշում է, որ Վարդանյանի ազդեցությունը երկրի զարգացման վրա «վաղուց ապացուցված է գիտության կողմից»:
«Մշակույթ» անվանակարգում ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկում տեղ է գտել նաև Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին (մորական գծով՝ հայ):
«Լույս» բաժնում ընդգրկվել է դերասանուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց)՝ հայտնի դիրիժոր և երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի կինը:
Probka Family ռեստորանների հիմնադիր, «Адская кухня» հեռուստաշոուի ռուսական վարկածի հաղորդավար Արամ Մնացականովը և Cutfish, Mi Piace և «Չայխանա № 1» ռեստորանների համասեփականատեր Ալեքսանդր Օգանեզովը ներառվել են Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում, որոնք թրենդներ են թելադրում ռեստորանային բիզնեսում: Ամսագիրը նրանց ընդգրկել է «Ուտելիք» անվանակարգում: