Գիտնականներն ասպիրինի վտանգավոր հատկություն են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Գիտնականներն ասպիրինի վտանգավոր հատկություն են հայտնաբերել

Մի խումբ ամերիկացի հետազոտողներ ասպիրինի վտանգավոր հատկություն են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է Journal of the RoyalSociety Interface հրատարակությունը:

Ացետիլսալիցիլային թթվի ընդունումը, որը նաև լայնորեն հայտնի է «Ասպիրին» առևտրական մակնիշով, ինչպես պարզել են գիտնականները,
թեկուզև դանդաղեցնում է հաստ աղու չարորակ նորագոյացության զարգացումը, սակայն դրա հետ մեկտեղ մեծացնում է ուռուցքային բջիջների
էվոլյուցիոն ներուժը:

Դրա պատճառով վերջիններս ենթարկվում են մուտացիայի ուռուցքների այն բջիջների համեմատությամբ, որոնք չեն ենթարկվել պատրաստուկի
ներգործությանը: Այսպիսով, ասպիրինի պատճառով մեծանում է այն քաղցկեղային բջիջների բաժինը, որոնք կայուն են դեղորայքային միջոցների
նկատմամբ:

Հետազոտության հեղինակները նման եզրակացությունների են հանգել in vitro լաբորատոր գիտափորձերի ընթացքում: Այժմ գիտնականները
պլանավորում են արդյունքներն ստուգել in vivo, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: