ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում ԻՊ դիրքերի ռմբակոծության տեսագրությունը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում ԻՊ դիրքերի ռմբակոծության տեսագրությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող զրահամեքենաների ռմբակոծման տեսագրությունը։

Այն տեղադրվել է ՌԴ պաշտպանական գերատեսչության Twitter-յան էջում։ Տեսագրության տևողությունը ընդամենը մի քանի վայրկյան է։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոյի խոսքով՝ նախորդ օրերի ընթացքում ռուսական ավիացիան 10 հարված է հասցրել ահաբեկիչների ստորգետնյա, օբյեկտներին, դաշտային զինպահեստներին։