2025 թվականի հոկտեմբերի 27-ին asekose.am-ի «Դեմ առ դեմ» հաղորդման հյուրը դերասանուհի Նարինե Ոսկանյանն էր։ Հաղորդման ընթացքում նա հարց ուղղեց պայծառատես Անի Գրիգորյանին՝ կապված իր մոր առողջության և երկարակեցության հետ։ Սակայն, ի տարբերություն մյուս հարցերի, պայծառատեսն ակնհայտորեն հրաժարվեց պատասխան տալուց:
Այդ պահը չվրիպեց ոչ միայն Նարինե Ոսկանյանի, այլև հեռուստադիտողների ուշադրությունից։
Սոցցանցերում և առհասարակ շատերը նշում էին, որ պայծառատեսի վարքագիծը կարծես հուշում էր՝ նա զգացել է մոտալուտ դժբախտություն, սակայն չի ցանկացել բարձրաձայնել դա եթերում։
Ամիսներ անց՝ 2026 թվականի ապրիլի 21-ին, հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է Նարինե Ոսկանյանի մայրը։
Լուրը մեծ արձագանք ստացավ հանրության շրջանում, իսկ շատ օգտատերեր կրկին հիշեցին ամիսներ առաջ տեղի ունեցած այդ հեռուստաեթերը՝ այն կապելով դերասանուհու մոր մահվան հետ։
Այս պատմությունից հետո համացանցում ակտիվ քննարկումներ սկսվեցին այն մասին, թե արդյո՞ք պայծառատես Անի Գրիգորյանը դեռ ամիսներ առաջ զգացել էր մոտալուտ մահը, սակայն մարդկային և բարոյական պատճառներով նախընտրել էր չբարձրաձայնել իր տեսածը։
Թեմայի շուրջ պարզաբանում ենք խնդրել պայծառատես Անի Գրիգորյանից, ով, պատասխանելով հարցին, ասաց, որ, իհարկե, տեսել է սիրելի արտիստուհու մայրիկի կյանքից հեռանալու փաստը, սակայն, չցանկանալով նրան նախօրոք նեղացնել ու տագնապային իրավիճակ ստեղծել, լռել է և չի բարձրաձայնել։







