Դուբայի նոր տեսարժան վայրը՝ աշխարհի ամենամեծ ֆոտոշրջանակը, կբացվի այս տարվա նոյեմբերին:
Այդ մասին հայտարարել է քաղաք-էմիրության մունիցիպալիտետը:
43,6 մլն արժողությամբ նախագիծը, որն սկսվել էր 2013 թվականին, պետք է պաշտոնապես բացվեր դեռ 2015 թվականին: Շրջանակի բարձրությունը 150 մետր է, լայնությունը՝ 93 մետր: Շինությունը գտնվում է Zabeel Park զբոսայգում և ձևով հիշեցնում է լուսանկարի կամ նկարի շրջանակ:
Դրա միջով տեսարան է բացվում դեպի ժամանակակից Դուբայ՝ մի կողմից, և դեպի քաղաքի ավելի հին մասը՝ մյուս կողմից:
Կառույցի առաջին հարկում կտեղավորվեն թանգարանն ու ցուցահանդեսային սրահը: Շրջանակի հետ կապված բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև այս ամսվա վերջը:
Նոյեմբերին շենքը կընդունի առաջին այցելուներին: Շինարարությունը ձգձգվել է անհրաժեշտ նյութերի անբավարարության պատճառով: